Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Հաւատոյ Հանգանակ

Հաւատոյ Հանգանակ

Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից:

Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն յէութենէ Հօր:Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն Ինքն ի բնութենէ Հօր, Որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք:

Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով: Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք:

Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ. ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, Որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։

Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։ Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալն եւ բնակեցաւ ի սուրբսն։

Հաւատամք եւ ի մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Ւ յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ

մարմնոց, յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս

Ւսկ որք ասեն՝ էր երբեմն, յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն, յորժամ ո չ էր Սուրբ Հոգին, կամ թէ՝ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրպագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն:

Աշխարհաբար

Հավատում ենք Մեկ Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:

Եվ մեկ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ւնքը՝ Հոր բնությունից, Որի միջոցով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիները և աներևույթները:

Որ հանուն մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից: Որով ճշմարտապես և ոչ կարծեցյալ կերպով՝ առավ մարմին, հոգի և միտք և ամեն ինչ, որ կա մարդու մեջ: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:

Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան։

Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն՝ անեղին և կատար֊յալին, որ խոսեց օրենքի և մարգարեների և Ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ։

Հավատում ենք նաև մեկ, Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության։ Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:

Իսկ նրանք, ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ ասում են, թե ոչնչից գոյացան կամ այլ էությունից են Աստծո Որդին կամ Սուրբ Հոգին, և թե նրանք ենթակա են փոփոխման կամ այլայլման, այնպիսիներին նզովում է Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Իսկ մենք փառավորենք Նրան, Ով հավիտյաններից առաջ է՝ երկրպագելով Սուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աղբյուր՝ Qahana.am