Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

«Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին»

«Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965)

Դերերում 

Հակոբ Նշանիչ - Վիգեն Ստեփանյան

Նինա - Իվետա Բաբուրյան

հայկուհի Խուդավերդյան, Աշոտ Բաբայան, վահրամ Եղշատյան, Ժենյա ներսիսյան, Ռաֆայել քոթանջյան և ալ անձիք:

Հեղինակ - Արամաշոտ (Աշոտ) Պապայան Պետրոսի  (սեպտեմբերի 15, 1911, Բաթում, Վրաստան- նոյեմբերի 26, 1998)

Կենսագրություն

Արամաշոտ Պապայանը ծնվել է Բաթումիում: Սովորել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտում: 1931-1940 թթ. դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1944-1945 թթ.՝ Կիրովականի, այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1951 թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Աշոտ Պետրոսի Պապայան առաջին գործերն են «Երազ» (բեմ․ 1936) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ 1941) դրամաները։ Հայտնի է դարձել Ա․ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944) կատակերգությամբ։

Բեմադրվել են Պապայանի «Բարձունք» (1943), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» (1956), «Կենդանի հանգուցյալ» (1963), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» (1972) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մանրուք» (1954), «Փեսատես» (1954) և «Իմ ընկերոջ մասին» (1959) կինոնկարները։ Պապայանի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, ինչպես նաև այլ հանրապետությունների և արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ 

1945 թվականից իր անվանն է միացրել եղբորորդու՝ Արամ Պապայանի անունը։ 

Պարգևներ

ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։