Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

«Տաքսի Տաքսի»

Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան (1973թ.), Ստեփանակերտի Մ. Գորկու անվան, Թբիլիսիի Ս.Շահումյանի անվան (1974թ.), Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978թ.), Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան (1983թ.) պետական թատրոններում։

Դերերում՝ Կարպ Խաչվանքյան, Սվետլանա Գրիգորյան, Մելինե Համամջյան, Ստեփան Հարությունյան, Մարիամ Ղազարյան, Բորիս Պեպանյան։

«Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993թ.-ին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997թ.։

Ժիրայր Անանյան

Հայ դրամատուրգ Ժիրայր Հրայրի Անանյանը (Տեր-Անանյան) ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ` քաղաք) 1934թ. հուլիսի 14-ին։ 1952թ. ավարտել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958թ.` Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1959-1980թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը` «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956թ.-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։