Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Հին շրջանի հայկական ճարտարապետություն

Հին շրջանի հայկական ճարտարապետություն, Երվանդունիների թագավորության շրջանում (մ.թ.ա. 6-3-րդ դարեր) ճարտարապետական ոճ, որը շարունակեց զարգաանալ Մեծ Հայքի թագավորության (մ.թ.ա. 331- մ.թ. 428) կամ հելլենիզմի դարաշրջանում։ Հանդիսանում է հայկական ճարտարապետության առաջին փուլը։

Հայկական ժողովրդական բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակները նկարագրել է Քսենոփոնն իր «Անաբասիս» երկում (մ.թ.ա. 5-րդ դար)։ Մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 1-ին դարերում են հիմնադրվել Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Տիգրանակերտ քաղաքները՝ որպես վարչական և արհեստավորական կենտրոններ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցները (Գառնի, Արտագերս, Անի-Կամախ, Օշական, Դարույնք) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա) եղել են քաղաքաշինության և ճարտարապետության կազմավորման հիմնական օղակները։

Հնադար

Հայկական լեռնաշխարհում ճարտարապետության զարգացման համար կարևոր է նորքարեդարյան (նեոլիթյան) ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել է կավաշաղախի կապակցող հատկությունը, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, կառուցվել են առաջին վերգետնյա բնակարանները։ Քարայրը՝ որպես հիմնական կացարան, տեղը զիջել է բնակարանին։ Արղանա բնակավայրի (այժմ՝ Թուրքիայում) մերձակա Չայոնու-Թեփեսի միջոցներով կառուցված կանոնավոր հատակաձևերով (ուղղանկյուն և կլոր) բնակելի և տնտեսական շինություններ։

Շենգավիթյան մշակույթ

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում զարգացել է Շենգավիթյան մշակույթը, կառուցվել են մեկ կամ մի քանի շարք պարիսպներով ամրոց-բնակատեղիներ՝ բերդշեներ, կիկլոպյան կառույցներ, մետաղագործական կենտրոններ (Մեծամոր)։ Բրոնզի դարում բարձր զարգացման են հասել մեգալիթյան կառույցները, մասնավորապես՝ միայն Հայկական լեռնաշխարհում հանդիպող ջրի պաշտամունքին նվիրված մենհիր վիշապաքարերը։ Մեգալիթյան կառույցների եզակի համալիր է Ձորաց դաշտը՝ Սիսիանի մերձակայքում։ Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպերը, բազմասյուն կառուցվածքներ, երկհարկանի տներ։ Երևան են եկել մոնումենտալ ճարտարապետության (Մոխրաբլուր) և ամրաշինական (Յանիքթեփե, Շրեշ բլուր) կառույցներ։ Լեռնային գոտում տարածվել են անմշակ քարերից և ժայռաբեկորներից «կիկլոպյան» տեխնիկայով կառուցված շինությունները (Գառնի, Ձյանբերդ և այլն)։

Ուրարտու և Երվանդունիների թագավորություն

Աքեմենյանների օրոք ուրարտական Էրեբունի քաղաքի միջնաբերդը (Արին-բերդ բլուր) շինարարական նոր գործունեության վայր է դառնում։ Հիմնական վերակառուցումները զգալի չափով փոխում են միջնաբերդի շենքերի ճարտարապետական կերպարը։

Մ.թ.ա. 8-րդ դարում կառուցված ուրարտական տաճարի նախամուտքի սյունաշարի ընդյանումով (հավանաբար 5-րդ դարի աոաջին կեսերին) կազմավորվեց սյունազարդ դահլիճը։ Ի տարբերություն ուրարտական շենքի պատերի, որոնց ներքևի քարե մասի բարձրությունը 1,5-2 մ պակաս չէ, և որոնք օժտված են արտաքին խոշոր ելուստ-որմահեցերով, դահլիճի հավելված հատվածների պատերի քարե մասը ցածր է (0.54 մ), շարված է մաքուր տաշված վեմերից, իսկ որմահեցերը ավելի փոքր չափերի են։

Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների 5 շարք, ամեն մի շարքում 6-ական սյուն, որոնք կրել են դահլիճի հարթ ծածկը, ներսից, պատերի երկայնքով, ցածր նստարան էր ձգվում, որի հարավային մասում տեղադրված էր զոհասեղանը։ Ելնելով այն հանգամանքից, որ սա ամրոցի տարածքում միակ սրահն է, այն էլ այնպիսի հսկայական չափերի, որին սյունաշարերը հանդիսավոր երանգ էին հաղորդում, կարելի է նրա մեջ ընդունասրահ, խորհրդակցությունների և ժողովների մի վայր տեսնել։

Աքեմենյան ճարտարապետությունը հարուստ է սյունազարդ նման դահլիճներով (հին պարսկական ապադանա), որոնց նախատիպերը կարելի է գտնել Ուրարտուում։ Սյուների նույն թվով և նման դասավորությամբ դահլիճներ են հանդիպում Աքեմենյանների հնագույն մայրաքաղաքում՝ Պասարգադում և Պերսեպոլիսում։

5-րդ դարում արմատական վերակառուցման ենթարկվեց նաև ուրարտական պալատի միջին մասը, որտեղ ուրարտական է «սուսի» կոչվող տաճարի աոջև գտնվում էր սյունազարդ ներքին բակ։ Այդ աշխատանքների ընթացքում փակվեցին դեպի բակ նայող դռները, վերացվեցին բակի սյուները, կառուցվեցին նոր պատեր, որի հետևանքով նախկին ուրարտական տաճարը և նրա աոջևի բակը մի մեկուսացված ամբողջություն կազմեցին՝ սկզբունքորեն բավականին նման աքեմենյան կրակի տաճարներին, Ուրարտական «սուսի» տաճարի նախկին շենքում հայտնաբերված մոխրի հաստ շերտը և մուտքի աոջև կանգնեցված նոր մույթը վկայում են, որ այն վերափոխվել է մշտական կրակի պահպանման վայրի։

Շատ հավանական է, որ վերակառուցումը արդյունք է աքեմենյան կայսրության մեջ անցկացված կրթական ոեֆորմի, որով տեղական աստվածությունները և նրանց սրբավայրերը վերացվեցին և նրանց տեղը հայտնվեցին կրակի տաճարներ։

Այս տեղեկությունները հայտնի են Քսերքսեսի այդպես կոչված «Դևերի մասին արձանագրությունից»։

Պալատից արևելք, ուրարտական մի այլ շենքի տեղում հայտնաբերվեց աղյուսից կառուցված մի շինություն՝ մի մեծ երկարավուն և կողքից հարող երկու փոքր սենյակներով, շենքը լուսամուտներ կամ լուսավորության այլ աղբյուրներ չի ունեցել, բացի մուտքից մեծ սենյակի պատերը ներսից ունեն կամարակապ խորշեր, հնարավոր է, որ այս շենքը ևս, որը հարուստ է մոխրով և պարփակված է ամեն կողմից, հանդիսացել է կրակի տաճար Արին-բերդում 5-րդ-6-րդ դարերի շքեղ ընդունասրահի, ինչպես և կրակի տաճարների նման հուշարձանների աոկայաթյունը հավանական է դարձնում այն միտքը, որ Էրեբունին դարձել էր աքեմենյան սատրապության վարչական կենտրոններից մեկը։

Մեծ Հայքի թագավորություն

Ամրոցի ներսում ստեղծվել է ճարտարապետական կառուցվածքների խոշոր խումբ, որոնցից այժմ բացվել են հեթանոսական տաճարի, պալատական շինությունների և արքունի բաղնիքի մնացորդները։ Այդ կառույցները համախմբված լինելով ամրոցի եռանկյունաձև տեղանքի հարավային հատվածում, միմյանց նկատմամբ ունեցած դասավորթությամբ ու ընդհանուր մտահղացումով կազմել են ճարտարապետական մի ինքնատիպ անսամբլ։ Անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը հանդիսացել է տաճարի սյունազարդ կառուցվածքը, որը գլխավոր ճակատով ուղղված լինելով դեպի ամրոցի կենտրոնական մուտքը, առինքնում է ամրոց մտած այցելուի ուշադրությունը, նրա առաջին իսկ քայլից։

Տաճարիս քսան մետր դեպի արևմուտք, հրվանդանի ուղղաձիգ ժայռերի գրեթե շուրթից, վեր են ելել պալատականն շենքերը։ Նրանք իրենց գլխավոր ճակատներով մասնակցել են տաճարի առջև փռված հրապարակի ճարտարապետական-տարածական միջավայրի կազմակերպմանը, մյուսներով բացվել դեպի շրջապատի լեռնային գեղատեսիլ բնանկարը, ավաելի ճիշտ՝ միահյուսվել նրան։ Ճարտարապետությունը դարձել է բնության օրգանական մասը, լրացրել, հարստացրել և այլն։

Պալատական կոմպլեքսը բաղկացած է եղել մի քանի շենքերից։ Պեղումների շնորհիվ առայժմ բացվել են ավելի քան 40մ երկարությամբ և մոտ 15 մետր լայնության արքունի ապարանքի մնացորդները։ Բացված հատվածի հարավարևելյան կեսում գտնվել է 1։2 համաչափությամբ կամարակապ մի խոշոր դահլիճ, իսկ մյուս կեսում՝ տարբեր չափերի ու նշանակության բազմաթիվ սենյակներ։

Հետաքրքրական է դահլիճի կառուցվածքը, որի 9,65X19,92մ չափի հատակագծային ներքին տարածությունը ութ մասսիվ մույթերի միջոցով՝ երկայնական ուղղությամբ, բաժանված է եղել երկու հավասար մասի, նավի։ Մույթերին համապատասխան՝ դահլիճի արևելյան և արևմտյան պատերին կից ստեղծվել են նույն քանակի և գրեթե նույն չափերի որմնամույթեր, որոնց վրայից սկզբնավորված կամարները հիմք են հանդիսացել շենքի թաղակապ ծածկի համար։

Ներկայումս պահպանված է 2,5-3մ բարձրությամբ արևելյան պատը և հյուսիսային պատի մի մասը, իսկ պատերը չնչին բառացությամբ ոչնչացված են։ Դահլիճի հատակը, հեթանոսական տաճարի հատակի հորիզոնի համեմատությամբ, բավական ցածր է։ Շենքը, ըստ երևույթին, եղել է երկհարկանի։

Շենքի մնացորդների մի մասը գտնվում է 7-րդ դարում կառուցված քրիստոնեական քառաբսիդ տաճարի հիմքերի տակ։ Նշանակում է 7-րդ դարում պալատական կոմպլեքսը մասամբ կամ ամբողջությամբ գտնվել է արդեն ավերված վիճակում։

Պալատական կոմպլեքսի մյուս կեսի դեպի հրապարակ ուղղված պատը ունի միմյանց հաջորդող մի քանի ուղղանկյուն ելուններով մշակված եզրագիծ. նրա վրայից բարձրացող ճակատը պետք է բավականին հանդիսավոր տեսք ունենար։ Հյուսիս-արևմտյան սենյակներից մկեի ներսի ծեփի վրապահպանված են վարդագույն-կարմիր ներկի հետքեր։

Պատերը կառուցված են ճեղքված որձաքարից և գետաքարից, իբրև միացնող նյութ օգտագործված է կրաշաղախը։ Քարի որմնաշարքերին զուգընթաց, տեղ-տեղ հանդիպում են նաև աղյուսի շարքեր։

Ամրոցաշինություն և տաճարներ

Հելլենիստական դարաշրջանում Հայաստանում կառուցված ամրոցների կառուցումը։ Հին Հայաստանի համար հատկանշական էր բազմաթիվ անառիկ ամրոցների գոյությունը։ Ամրոցներից միայն Գառնին է, որ հանգամանորեն ուսւոմնասիրված է։

Գառնիի ամրոցը գտնվում է այժմյան Աբովյանի (Կոտայքի) շրջանի Գառնի գյուղի հարավային ծայրամասում։

Գառնիում հայտնաբերված ուրարտական արձանագրությունը խոսում է բերդի խոր հնության մասին. իբրև նշանավոր ամրոց այն գոյություն է ունեցել նաև մ.թ.ա. 2-3-րդ դարերում, և հանդիասցել է հայկական արքունիքի ամառանոցային նստավայրերից մեկը։ Նրա ռազմա-պաշտպանական հզոր կառույցների վերաբերյալ գրավոր ստույգ տեղեկությունները գալիս են մ.թ.ա. առաջին դարից։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև այստեղ գտնված հունարեն արձանագրությունը։ Ըստ այդ արձանագրության Մեծ Հայքի Տրդատ թագավորը իր գահակալության 11-րդ տարում կառուցում է ամրոցը։

Գառնիի կառուցողական աշխատանքներից մասին խոսում է նաև Խորենացին, սակայն նա Տրդատ Գ-ին (287-332) է վերագրում Տրդատ Ա-ի (66-88) շինարարական գործունեությունը։

Վաղ միջնադարի հայ մյուս մատենագիրների մոտ Գառնին հիշատակվում է մերթ իբրև խիստ ամրացված արքունի ամրոց, մերթ իբրև քաղաք՝ իր անմատչելի ամրոցով, մերթ ուղղակի զորակայան։

Ամրոցը լինելով բարձր հրվանդանի վրա, նրա եռանկյունաձև տերիտորիան՝ հարավային, հարավարևմտյան և կիսով արևելյան կողմերից շրջափակված է բնական անմատչելի ուղղաձիգ ժայռերով, իսկ մնացած մասում կառուցվել է 6,00-6,20X6.70 մ չափի տասնչորս աշտարակների և 2.07-2.08 մ լայնության ու ավելի քան 10մ բարձրության հուժկու պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծված պաշտպանական մի ամրակուռ սիստեմ։

Այն հատվածներում, որտեղ տեղանքի պատճառով հակռակորդը դժվարությամբ կարող էր մոտենալ պարսպապատերին, հետևապես նրա հարձակունը հնարավոր կլիներ ավելի պակաս ուժով ետ մղել, աշտարակները կառուցված են եղել ավելի պակաս թվով, այսինքն՝ ունեն միմյանցից մեծ հեռավորություն, իսկ այն մասերում, որտեղ թշնամին կարող էր համեմատաբար անարգել մոտենալ պարսպապատերին, հետևապես պետք էր, որ ավելի մեծ ուժեր կենտրոնացվեին նրա դեմ։ Ընդ որում պարսպապատի այս մասում, մուտքից դեպի արևմուտք, 4-րդ և 5-րդ աշտարակները մյուս աշտարակների համեմատությամբ կառուցված են ավելի ներս՝ ստեղծված է արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերը, ընկնելով աննպաստ պայմանների մեջ, պիտի դառնային առավել հեշտ խոցելի։

Աշտարակների ձևը ուղղանկյունի է։ Նման կառուցվածքի աշտարակներ գոյություն ունեն նաև հելլենիստական ճարտարապետության այլ կենտրոններում՝ Փոքր Ասիա, Սիրիա և այլուր։ Հայկական լեռնաշխարհում ուղղանկյուն ձևի աշտարակներ հանդես են եկել շատ ավելի վաղ՝ առնվազն ուրարտական ժամանակներից (Տուշպա, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի և այլն)։

Ամրոցի պատերը շարված են տեղական կապտավուն որձաքարի սրբատաշ խոշոր զանգվածներով, չոր, առանց շաղախի։ Որմնաքարերը ուղղաձիգ միացումներ չունեն, իսկ հորիզոնական ուղղությամբ իրար են միացված երկաթյան կապերով և երկաթյա կապերի ու քարի հանդիպման խոռոչները լցված կապարով։

Աշտարակներն ունեն երկու տեսակի շարվածք։ Պաշտպանական տեսակետից առավել պատասխանատու մասում (գլխավոր մուտքի մոտ) աշտարակների ամբողջ մակերեսները համատարած շարված են խոշոր քարերով, մնացած բոլոր տեղերում՝ արտաքին պարագծով կառուցված են 1.15-1.50մ հաստության քարե շրջանակներ և նրանց մեջ է լցված բուտաբետոն (կազմված կրից, ավազից, ճեղքված որձաքարից և գետաքարից)։

Պարսպապետերի ընդհանուր կառուցվածքում ակնհայտ են շինարարական մի քանի շրջաններ։ Նախնական կառուցվածքում (մ.թ.ա. 3-2-րդ դարեում) և առաջին վերակառուցման ժամանակ (մ.թ.ա. 77 թվական) պատերը կառուցված են շինարարական միևնույն տեխնիկայով, միայն վերակառուցման ենթարկված շարվածքի քարերի մշակման որակը որոշակիորեն զիջում է նախորդ շրջանին։

Հաջորդ շրջանը ներկայացնում է մուտքի արևելյան կողմից կցված կլոր աշտարակի կառուցվածքը, ուր ի տարբերություն առաջին և երկրորդ շրջաններրի շինարարական արվեստի, պատերը կառուցված են առանց մետաղակապերի, որմնաքարերի միացման համար գործ է սծված կրաշաղախ։ Սակայն, պատի հիմնական կրղ մասը նախորդ շրջանների նման հանդիսանում է դարձյալ քարը և ոչ պատի միջուկը։

Պարսպապետի մյուս վերակառուցումները կատարված են 4-րդ դարից Հայաստանում լայն կիրառում գտած շինարական տեխնիկայով, երբ քարը ըստ էության, կատարում էր երեսպատման դեր, իսկ պատի հիմնական կրող մասը հանդիսանում է նրա կրաշաղախային միջուկը։ Շինարարական նման տեխնիկայով վերակառուցումներ տեղի են ունեցել ընդհուպ մինչև Բագրատունիների ժամանակները։

Նախաքրիստոնեական Հայաստանում գոյություն են ունեցել նաև մեհենական բազմաթիվ կառուցվածքներ ու ճարտարապետական առանձին խոշոր խմրեր, որոն՛ք, երկրում քրիստոնեական կրո՛նը պետական հռչակելու ժամանակ, հեթանոսական մշակույթի մյուս հուշարձանների հետ գրեթե ամբողջությամբ կործանվել են։ Միայն բացառիկ դեպքերում առանձին մեհյաններ ենթարկվել են մասնակի ձևափոխությունների և օգտագործվել իբր և նորապաշտամունքի անդրանիկ տաճարներ։

Մատենագրական կցկտուր վկայությունների հիման վրա, մեհենական այդ կառուցվածքներից մեզ հայտնի են Արմավիրի Արեգակի, Լուսնի և թագավորի նախնիների պաշտամունքին նվիրված տաճարը, Անի-Կամախի Արամազդի պաշտամունքին նվիրված տաճարը (որի կառուցումը վերագրվում է Տիգրան Բ-ին) 31, Եկեղյաց գավառի Երիզա ավանի Անահիտի մեծահռչակ տաճարը, Աշտիշատի Անահիտի, Աստղիկի և Վահագնի տաճարների խումբը, Արտաշատի և Անձևացյաց երկրի Դարբնացքարի Անահիտի տաճարները, Դերջան գավառի Բագահառիճ գյուղի Միհրի տաճարը, Եկեղյաց գավառի Բիլավանում կառուցված Նանեի տաճարը, Դարանաղյաց գավառի Հորդան գյուղի Բարշամինի տաճարը , Երազամույն ավանի Տիր տաճարը, Տարոնի Քարքե լեռան տաճարները, Բադրևանդի Բագավան կամ Դիցավանավանի տաճարը37, Բագարանի տաճարների խումբը և այլն։ Պաշտամունքի հայկականան դրանիկ կառուցվածքների կազմավորման համար մեծ նշանակություն պիտի ունենային դեռևս նախահայկական ժամանակներից եկող տեղական ավանդույթները թե ինչ կոնկրետ տեսք են ունեցել հայկական մեհենական կառուցվածքները, ստույգ հայտնի չէ, Առանձին մեհյանների մասին մեզ հասած կցկտուր տեղեկություններից հետևում է, որ նրանք ունեցել են ուղղանկյուններ կայնայան։

Գյուղեր

Հույն պատմիչ Քսենոփոնը մ.թ.ա. 5-4 դարերի եզրերին անցնելով Հայկական լեռնաշխարհը հարավից մինչև հյուսիս տեսնելով իր ճանապարհին գյուղական բնակավայրերը տվել է դրանց թռուցիկ նկարագրությունը։ Ըստ դրա Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների գյուղերի ճարտարապետությունը տարբերվում է կենտրանականից։ Հարավային Հայաստանի տները աշտարակավոր էին։ Այդ առանձնահատկությունը բացատրվում է, ըստ երևույթին, պաշտպանողական առումով։ Ոսենոփոնը աշտարակաձև տներ է հանդիպել նաև Պոնտոսի լեռներում, մոսինոյկների երկրում։ Ըստ երևույթին նման տների ակունքը ետք է որոնել ուրարտական (Ուրարտու) ճարտարապետության մեջ, հենց որտեղից էլ քաջ ծանոթ են աշտարաակաձև կառույցները, ինչպես նաև աշտարակաձև բնակարանները։

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային գյուղերը այլ կառուցվածք և ճարտարապետություն ունեին։ Սրանք ստորերկրյա էին, վերևից ջրհորանման բացվածքով, որը լայնանում էր ներքևի մասում։ Այս բացվածք-մուտքով մարդիկ իջնում էին սենյակ՝ սանդուղքով։ Անասունների համար հատուկ մուտք էր փորված գետնի միջով։ Այս ինչպես նաև բրոնզի և երկաթի դարաշրջանների մեջ հարկավոր է տեսնել հայկական ժողովրդական տան վաղ օրինակը, որն հանդիսանում է ճարտարապետական ավելի զարգացած ձևի՝ գլխատան նախատիպը։

Քաղաքներ

Մ. թ. ա. IV դարի վերջերից նոր դարաշրջան էր սկսվել Մերձավոր Արևելքի երկրների ոչ միայն հասարակական-տնտեսական և քաղաքական հարաբերությունների, այլև մշակոյթի բնագավառում։ Հին արևելյան հարուստ, բայց և տարբեր երկրների ինքնատիպ մշակույթը խաչավորվեց փարթամորեն ծաղկած Հելլեն մշակույթի հետ՝ ծնունդ տալով մի նոր յուրահատուկ բնույթի մշակույթի, որը զարգանալով նոր հասարակական-տնտեսական հիմքերի վրա, ինքն էլ ստացավ այսպես կոչված հելլենիստական կերպարանք։ Որքան էլ պայմանական, այս անվանումը նշանավորում է հին աշխարհի բավականաչափ ընդարձակ շրջանակներ ընդգրկող բազմաթիվ երկրների ընդհանուր գծեր ունեցող մշակութային զարգացման մի ամբողջ դարաշրջան։ Սակայն տարբեր երկրներ միևնույն չափով չէ, որ հաղորդակից դարձան հելինիստական մշակույթին, ուստի ոչ միայն ինքնատիպ և տարրեր է եղել այդ մշակույթի կերտման գործում յոուրաքանչյուր ժողովրդի մասնակցությունն ու խաղացած դերը, այլև ինքը՝ մշակու յքը, տարբեր դրսևորումներ է ունեցել և ինքնատիրությամբ օժտված եղել ամեն մի երկրում։

Հայաստանը ևս հաղորդակից դարձավ մշակութային այս նոր զարգացմանը։ Երկիրը ապրում էր տնտեսական վերելք, խորացել կին ստրկատիրական հարաբերությունները, գոյացել զգալի թվով քաղաքներ, որոնք նկատելիորեն հելլենիստական բնույթ ունեին, զարդացել էին արհեստներն ու առևտուրը, ընդարձակվել երկրի շփումներն ու կապերը հարևան երկրների հետ։ Այս ամենը հայ ժողովրդի դարավոր մշակութային ավանդույթների հետ միասին հանդիսացան այն հաստատուն պատվանդանը, որի վրա բարձրացավ ստրկատիրական ժամանակաշրջանի Հայաստանի մշակույթը։ Այդ մշակույթի զարդարմանը մեծապես նպաստեցին միավորված հայ պետականության առաջացումն ու զարդարումը մ. թ. ա. II-I դարերում և երկրի անկախության պահպանումը I-III դարերում։

Դարավոր ավանդական ըմբռնումների և մշակույթի առկայությունը մի կողմից, նոր, հելլենիստական բնույթի հասարակական հարաբերությունների, գաղափարների և մշակութային ավանդույթների առաջացումն ու զարգացումը մյուս կողմից, պայմանավորեցին երկու հիմնական ուղղությունների զարգացումը հին հայ մշակույթի մեջ։ Դրանցից առաջինը ավանդական ժողովրդական ուղղությունն էր, իր բնիկ տեղական և հին արևելյան արմատներով ու ակունքն եր ով, որը զարգանում էր ժողովրդական, մանավանդ գյուղական լայն զանգվածների մեջ, անդրադարձնելով ժողովրդական ըմբռնումները, պատկերացումները, ավանդույթներն ու ճաշակը. մյուսը՝ հելլենիստական ուղղությունն էր, որն առաջանալով հասարակական նոր բնույթի հարաբերությունների և ըմբռնումների հիման վրա, հանդիսանում էր առավելապես իշխող ստրկատիրական վերնախավի և քաղաքային ազատ բնակչության մշակույթը անդրադարձնելով նրանց աշխարհաճանաչողությունն ու ճաշակը։ Երկրորդ ուղղության զարգացմանը խոշոր չափերով նպաստում էին Հայաստանի ընդարձակվող կապերը հելլենիստական աշխարհի մի շարք երկրների հետ։ Այս երկու ուղղությունները, իհարկե, պատնեշով իրարից անջատված չէին. տեղի էր ունենում նրանց փոխադարձ ներթափանցում, որով պայմանավորված էր հելլենիստական մշակույթի առաջացումը և զարգացումը հայ հողի վրա։ Հելլենիստական ուղղության պատկանող հուշարձանների վրա ևս առավել կամ նվազ ցայտունությամբ երևան էին գալիս տեղական ավանդական գծերը։ Հետզհետե հարստանում ու ճոխանում է հայ ժողովրդի ինչպես հոգևոր, այնպես և նյութական մշակույթը, որի շնորհիվ Հայաստանը տեղ է բռնում հին աշխարհի առաջավոր մշակույթ ունեցող երկրների շարքում։

Հայ հին մշակույթի զարգացման փուլերը։ Վեց դար տևած այդ դարաշրջանը թեև կազմում է մի ամբողջություն, բայց հասարակական կյանքի և մշակույթի զարգացման տեսակետից կարող է բաժանվել երկու փուլի՝ բուն Հելլինիստտական ժամանակաշրջան, որն ընդգրկում է մ. թ. ա. III-I դարերը և ուշ հելլենիստական ժամանակաշրջան, որն ընդգրկում է սոցիալական կյանքում տեղի ունեցող ստրկատիրական հասարակարգի ճգնաժամի և ֆեոդալական հարաբերությունների սկզբնավորման ժամանակը՝ մ. թ. I-III դարերը։

Առաջին փալը բնորոշվում է Հելլինիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի ձևավորմամբ ու նշանակալից զարգացմամր, որը տեղի էր ունենում բուռն քաղաքաշինության, բավականաչափ զորեղ ու անկախ պետականության և Հելլինիստական երկրների հետ սերտ կապեցի առկայության պայմաններում։

Երկրորդ փոզի հիմքում տակավին ընկած են ստրկատիրական հարաբերությունները, բայց նրանց ընդերքում արդեն սկսվում է նոր ֆեոդալական հարաբերությունների առաջացումը. գոյանում են նախարարություններ, քաղաքաշինությունը կորցնում է նախկին թափը, նկատելիորեն թուլանում է տիպիկ Հելլինիստական բնույթի հայ պետությունը, որն ընկնում ֊է երկու զորեղ տերությունների՝ Հռոմի և Իրանի մուրճի ու սալի միջև։ Այս պայմաններոսէ մասամբ թուլանում են Հելլինիստական ավանդույթները, իսկ ժողովրդական ավանդական ուղղության նշանակությունը, ընդակաեակը, աճում է։ Արևելք է թափանցում Հռոմեական ազդեցությունը և այստեղ մասնակից է լինում նաև Հայաստանը։