Այսպէս է ասում Տէրը. «Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը» (Եսայի 41:2)

Հայրիկ

1972 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ պատմում է բանվոր Հովսեփի ու նրա ընտանիքի կյանքի մասին։ Ռեժիսորը Հենրիկ Մարլյանն է, սցենարի հեղինակը՝ Աղասի Այվազյանը։

Շինարար Հովսեփի տուն է գալիս գյուղում ապրող նրա հայրը, ով իր հետ բերել է իրենց նախապապերի նկարն ու մի կորած երգ, որ աշխարհում միայն ինքը գիտի։ Հովսեփի երեխաներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, և հայրը փորձում է օգնել իր երեխաներին՝ կյանքում գտնելու իրենց տեղը, բայց միաժամանակ հավատարիմ մնալ նախնիների ավանդույթներին ու սեփական սկզբունքերին։

Դերերում

Մհեր Մկրտչյան - Հովսեփ

Ազատ Շերենց - պապ

Վարդուհի Վարդերեսյան - Նվարդ

Հրաչյա Կոստանյան - Լևոն

Համլետ Դալլաքյան - Առնո

Աշոտ Մելիքջանյան - Մերուժան

Շաքե Թուխմանյան - Լուսինե

Սերգեյ Չրչյան - Կարապետ

Աշոտ Նիկողոսյան - Ռուբիկ

Կարինե Սուքիասյան - Մայա

Յուրի Կայուրով - Սեմյոն Սեմյոնովիչ

Արմեն Խանդիկյան - Անդրիկ

Գայանե Մկրտչյան - աղջիկ։

Դրվագներում՝ Ռ. Սարոյան, Ավետիք Ջրաղացպանյան, Հ. Հայրապետյան, Ս. Բաբայան, Ի. Սուքիասյան, Լ. Պարոնյան։