Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Դերենիկ Դեմիրճյանի նամակներից Հովհ. Թումանյանին

Սիրելի' Օհանես,

...Լևոնի հետ բավական եղանք, խոսեցինք, հուսադրվեցինք, նորից հուսահատվեցինք և... հուսադրվեցինք: Էհ, հիմի էլ որտեղ երկու վերնատունցի կպատահեք, շարունակեցեք միևնույն ապարդյուն արհեստը: Ուսերս կոտրվում են այս կյանքի ծանր բեռի տակ, և ահա, դրա համար, ոչինչ ուրախ բան գրել չեմ կարող և չեմ սպասում, որ գրես: Կատարիր խնդիրքներիցս (որ բավական շատ են եղել) մեկը:

Քաջազնունուն ղրկել եմ պոեմս, նոր ձևով: Իսկույն գրիր և քո կողմից էլ խնդրիր, որ իրենց ընկերությունը համոզե` իսկույն հեռագրով ուղարկեն փողը, որ մի քիչ անհարմար է, իհարկե: Շատ կուզենայի նախ` Վերնատուն ուղարկել, կուզենայի նաև` դեռ էլի սրբագրել... բայց եթե այդպես անեմ, ինձ այլևս դուրս կանեն Շվեյցարիայից, հնար չունիմ սպասելու:

Համբույրներ, Ձերոնց շատ բարևներ: