Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Զոհված զինվորի հոր խոսքն իր որդուն

«Երբ ես երբեմն մտովի, երբեմն բարձրաձայն խոսում եմ իմ տղայի հետ, ես անգամ փորձ չեմ անում իրեն նախատելու, նախատինքի որևէ խոսք ասելու։ Ես իրեն մի բան եմ ասում… ասում եմ. «Տղաս, ես ընդունում եմ քո ընտրությունը, ես հարգում եմ քո ընտրությունը, ես խոնարհվում եմ քո ու քո ընկերների՝ մարտական ու զինակից ընկերների կատարած ընտրության առաջ։ Ու որպես ծնող, որպես հայր՝ ես քեզ խոստանում եմ՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը ես տեր եմ կանգնելու քո ընտրությանը»»։

Ատոմ Զոհրաբյան
Զոհված զինվոր Անդրանիկ Զոհրաբյանի Հայր