Այսպէս է ասում Տէրը. «Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ» (Ղուկասի 12:2-3)

Էդվարդ Միլիտոնյան․ Լացկան տղայի հեքիաթը

Չի լի­նում մի լաց­կան տղա: Այդ տղա­յի ճղճ­ղան լա­ցի ձայ­նը չէր կտր­վում առա­վո­տից մինչ իրի­կուն: Նրա հայրն աղա­չում էր` սուս մնա, տղա՛ ջան, նրա մայ­րը պա­ղա­տում էր` մի քիչ սուս մնա, տղա՛ ջան, բայց տղան լա­լիս էր ու լա­լիս: Տղա­յին տա­րան աշ­խար­հի լա­վա­գույն բժիշկ­նե­րի մոտ, նրանք ուշ­ա­դիր քն­նե­ցին նրա լե­զուն, կո­կոր­դը, քի­թը, թո­քե­րը, սիր­տը և ամեն բժիշկ մի դե­ղա­տոմս գրեց, այդ դե­ղե­րը չօգ­նե­ցին տղա­յին, նա էլի լաց էր լի­նում և ան­գամ լա­ցե­լով խա­ղում էր ֆուտ­բոլ, շախ­մատ և այլ խա­ղեր ու երբ հաղ­թում էր, զար­մա­ցած տղա­նե­րն ասում էին` այ քեզ բան` հաղ­թո­ղը լա­լիս է, այդ­պի­սի բան չի լի­նում: Իսկ երբ պարտ­վում էր` տղա­նե­րը խե­թում էին` ամոթ է, մարդ պարտ­վե­լիս չի՛ լա­ցի:

Եվ ահա մի օր տղա­յին տա­րան աշ­խար­հի լա­վա­գույն խո­հա­րա­րի մոտ, լի­նում է, այո, լի­նում է այն­պես, որ բժշ­կի փո­խա­րեն բու­ժում են բա­րի կա­խարդ­նե­րը, հան­ճա­րեղ գրող­նե­րը կամ, ին­չու չէ, տա­ղան­դա­վոր խո­հա­րար­նե­րը:

Խո­հա­րա­րը, երբ տե­սավ տղա­յին ու լսեց նրա մի­ա­լար, զայ­րաց­նող լա­ցը, նախ ժպ­տաց, ապա ձեռ­քը դնե­լով կնճ­ռոտ ճա­կա­տին՝ մտած­կոտ ասաց.

- Տ­ղան հի­վանդ է, բայց ան­բու­ժե­լի չէ, կա մի հույս, այդ ճա­նա­պար­հը ո՛չ բարդ է, ո՛չ էլ` պարզ, մի­ջինն է և այդ դե­ղա­մի­ջո­ցը` ու­րախ ճաշն է, այո, տղան, երևում է, կե­րել է լաց­կան ճաշ, որի մեջ նա­խա­պես գցել են լա­ցող ու­ռե­նու տերևներ և կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներ: Եվ հի­մա պի­տի բժշկ­վի ու­րախ ճաշ­ով:

Տղա­յի մայրն ու հայ­րը թեթևացած ժպ­տա­ցին ու խո­հա­րա­րին հարց­րին.

- Ին­չի՞ց է պատ­րաստ­վում այդ ու­րախ ճաշ­ը:

- Այդ ճաշ­ը մենք կե­փենք իրար հետ և դուք, ինձ հետ մի քա­նի ան­գամ նույ­նը կե­փեք տա­նը և տղան կբուժ­վի:

- Հա­վա­տա՞նք, բժիշկ, - կա­մաց հարց­րեց տղա­յի հայ­րը:

- Այդ ճաշ­ի մեջ` պի­տի մի քիչ հա­վատ լց­նել, - ժպ­տաց բժիշ­կը:

Եվ սկ­սե­ցին պատ­րաս­տել այդ ճաշ­ը, նախ շերտ-­շերտ կտ­րե­ցին լավ հա­սած արևատեսք կիտ­րո­նը, ապա` գլուխ սո­խը, ապա` դդու­մի մի հաստ դի­լիմ դրե­ցին ամա­նի մեջ, հե­տո` մի թե­յի գդալ աղ ու շա­քա­րա­վազ ավե­լաց­րին ամա­նի մեջ լց­րած ջրի մեջ, ասենք, որ այդ ջրի երե­սին ար­դեն լո­ղում էին սո­խի ու կիտ­րո­նի բա­րակ շեր­տե­րը: Հե­տո ջրի մեջ գցե­ցին կչկ­չա­ցող հա­վի լավ խաշ­ած ճան­կեր, ապա` խո­զի խան­ձած ականջ, ավե­լի հե­տո` փոք­րիկ, ան­շոր, ծի­ծա­ղող խմո­րե­ղեն տիկ­նիկ և ապա` զվար­թաց­նող կո­կո­սի հյութ, իսկ ամե­նա­վեր­ջում` փռշ­տա­լուն նպաս­տող սև և կար­միր պղ­պեղ (մի պտ­ղունց):

Հե­տո այդ ամե­նը մի լավ խառ­նե­ցին փայ­տե շե­րե­փով, ան­պայ­ման փայ­տե շե­րե­փով ու մի­աց­րին սա­լօ­ջա­խը, մինչ այդ ջրի մեջ գցե­ցին աղ դրած դի­նո­զավ­րի պոչ:

Իհար­կե, տղա­յի հայրն ու մայ­րը թե­րա­հա­վատ նա­յում էին միմ­յանց ու չէ­ին ցան­կա­նում ցույց տալ իրենց թե­րա­հա­վա­տու­թյու­նը՝ առույգ շր­ջող ու քթի տակ եր­գող խո­հա­րա­րին: Իսկ լաց­կան տղան շա­րու­նա­կում էր լաց լի­նել և ոչ մի ուշ­ադ­րու­թյուն չէր դարձ­նում եփ­վող ճաշ­ին, քայ­լող խո­հա­րա­րին և առ­հա­սա­րակ, շր­ջա­պա­տին, որն այն­քան հոգ­սաշ­ատ ու արա­գա­վազ խո­հա­րա­րա­կան, մա­տու­ցող­նե­րի ու հա­վա­քա­րար­նե­րի խումբ էր, որ նրան­ցից լավ բան սպա­սե­լը տղա­յի ու­ժե­րից վեր էր:

Կես ժամ եփե­լուց հե­տո, խո­հա­րարն համ­տես արեց ու քրթմն­ջաց.

- Դի­նո­զավ­րի պոչն ու հա­վի ճան­կը դեռ 5 րո­պե պի­տի եփ­վեն:

Իրենց գլուխ­նե­րը տմբտմ­բաց­նե­լով՝ հա­մա­ձայ­նու­թյան նշան արե­ցին տղա­յի հայրն ու մայ­րը:

5 րո­պե հե­տո խո­հա­րարն ան­ջա­տեց սա­լօ­ջա­խը ևասաց.

- Թող մի քիչ սա­ռի, որ­պես­զի տղան չայ­րի լե­զուն:

Իսկ տղա­յի վեջն էլ չէր, նա ասաց լա­ցե­լով.

- Կու­զեմ՝ կայ­րեմ, կու­զեմ՝ չեմ այ­րի:

Երբ մի քիչ էլ ան­ցավ, խո­հա­րա­րը մի խո­րն ափ­սե­ի մեջ լց­րեց ու­րախ ճաշն ու դրեց՝ սե­ղա­նի մոտ ար­դեն նս­տած տղա­յի դեմ և նրա հորն ու մորն ասաց.

- Նս­տեք, հի­մա ձեզ կմա­տու­ցեմ և ես էլ կու­տեմ:

Տղա­յի հայրն ու մայ­րը նս­տե­ցին ու ուշ­ի-­ուշ­ով նա­յե­ցին, մա­տուց­վող ճաշ­ին, որի երե­սին լո­ղում էին անա­սե­լի պղպ­ջակ­ներ, որոնք պայ­թում էին ու պղպ­ջում, պայ­թում էին ու պղպ­ջում:

Հե­տո խո­հա­րա­րն եկավ իր ամա­նով ու մի­ա­սին սկ­սե­ցին ու­տել:

Տղան ու­տում էր լա­ցե­լով, բայց ու­տե­լուն հա­մըն­թաց ցած­րա­նում էր լա­ցը:

Նրա հայրն ու մայրն ու­տում էին այն­պի­սի ախոր­ժա­կով, որ տղա­յին ոգևորեն, որ տղան հան­կարծ չդա­դա­րեց­նի ու­տե­լը:

Խոհա­րարն էլ էր ու­տում ախոր­ժա­կով, բայց մի քիչ դե­րա­սա­նա­կան խաղ կար նրա շար­ժուձևի մեջ: Գդա­լը պտ­տեց­նում էր, հա­ցն օդ էր գցում ու բռ­նում բե­րա­նով: Մի խոս­քով կա­պի­կու­թյուն էր անում, որ տղան ու­տի և լրիվ ու­տի:

Երբ տղա­յի ափ­սե­ի մեջ մնա­ցել էր ճաշ­ի մի փոք­րիկ մաս, նա լռեց, լա­ցից հոգ­նած աչ­քե­րը փայ­լե­ցին ու սկ­սեց ժպ­տալ, իսկ երբ լրիվ կե­րավ ճաշ­ը, սկ­սեց խնդմն­դալ ու, շա­րու­նա­կե­լով, ծի­ծա­ղեց, զվար­թա­ցավ ու ու­րա­խա­ցավ:

Նրա հայրն ու մայ­րը վեր թռան, գր­կե­ցին խո­հա­րա­րին ու ճչա­ցին.

- Փա՛ռք Աստ­ծո, կեց­ցե՛ խո­հա­րա­րը, ապ­րեն նրա զա­վակ­նե­րը:

Խոհա­րա­րը գոհ նա­յում էր ծնող­նե­րին ու տղա­յին և նրանց շր­ջա­պա­տած խո­հա­նո­ցի բո­լոր աշ­խա­տող­նե­րին, որոնք նույն­պես ու­րա­խու­թյու­նից փայ­լում էին ու ոմանք էլ ավե­լի շատ ու­րա­խու­թյու­նից լաց էին լի­նում, որով­հետև չէ­ին կե­րել ու­րախ ճաշ­ից (մի կա­թիլ էլ չէր մնա­ցել ամա­նի տակ):

Ահա այս­պես բուժ­վեց լաց­կան տղան, այ­սինքն մի քա­նի ան­գամ էլ կե­րավ այդ ճաշ­ից ու դար­ձավ լրիվ ու­րախ ու զվարթ տղա:

Երբ բժիշկ­ներն իմա­ցան այս մա­սին, տխ­րե­ցին ու մի­ա­ձայն ասա­ցին.

- Այդ­պես չի՛ լի­նում, այդ­պես չի՛ լի­նում, սա ռես­տո­րա­նի ան­հա­ջող գո­վազդ է, սա խա­բե­ու­թյուն է:

Իսկ խո­հա­րա­րը ոչինչ չէր ասում, չէր պա­տաս­խա­նում, նրա փո­խա­րեն` ծի­ծա­ղում ու զվար­թա­խո­սում էր ու­րախ տղան, որը մի ժա­մա­նակ անա­սե­լի, ձանձ­րաց­նող, զայ­րաց­նող ու ան­տա­նե­լի լաց­կան տղա էր: