Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Դավիթ Անհաղթ․ Սահմանք իմաստասիրության

Համառոտ

Ամեն գոյ պիտի դիտարկվի քառակի. գոյություն ունի՞ արդյոք գոյը, ի՞նչ է գոյը, ինչպիսի՞ն է գոյը, ինչի՞ համար է գոյը: Օրինակ, արալեզը գոյություն չունի, քանի որ ստեղծված է մեր մտքի միջոցով: Սակայն կան իրեր, որ գոյություն ունեն մեր մտքից անկախ: Աստվածայինն ինքնին անճանաչելի է, սակայն ուսումնասիրելով արարածներին և աշխարհի կարգը, մենք ճանաչում ենք Աստծուն մտքով:

Փիլիսոփայությունը իմաստնության, բոլոր գիտությունների և արվեստների մայրն է….

Փորձը մասնավորի ճանաչողություն է: Այն չի տալիս ընդհանուր պատճառների իմացություն:

Արվեստն ընդհանուր իմացություն է, որովհետև հիմնված է պատճառների իմացության վրա: Վարպետը նախ իր մեջ ստեղծում է իրի պատկերը և հետո միայն ստեղծում է իրը: Արվեստը նաև փորձի օգնությամբ մշակված բարերար հասկացությունների շրջանակ է, որոնց նպատակը կյանքում օգտակար ինչ-որ բանի հասնելն է:

Գիտական իմացությունը ընդհանուր և անսխալ իմացություն է, քանի որ ճանաչում է իրի բնությունն այնպիսին, ինչպիսին որ այն գոյություն ունի:

Զգայությունը իրի մասնավոր իմացություն է, իսկ երևակայությունը մասնավոր իմացություն է բացակայող իրի մասին:

Կարծիքը լինում է երկու տեսակ՝ հիմնավորված և անհիմն: Զգայությունից ծագում է փորձը, իսկ կարծիքից, որը հիմնված չէ պատճառների իմացության վրա՝ փորձառությունը: 

Փիլիսոփայությունը լինում է տեսական և գործնական: Առաջինը կապված է մարդու հոգևոր տարերքի՝ բանականության հետ, իսկ երկրորդը՝ կենդանական տարերքի հետ:

Գոյը լինում է նյութական, աննյութական և մտովի աննյութական, իսկ փորձում նյութական (օրինակ՝ իրերի ձևերը):

Բնագիտությունը ուսումնասիրում է այն իրերը, որոնք նյութական են:

Մաթեմատիկան ուսումնասիրում է մտովի ոչ նյութական իրերը, իսկ աստվածաբանությունը գործ ունի մտովի և առարկայորեն աննյութական իրերի հետ:

Փիլիսոփայությունը գոյություն ունի մարդու հոգին գեղեցկացնելու և ազնվացնելու համար: Փիլիսոփայությունը ուղորդում է մարդու հոգին նյութական և մառախլապատ կյանքից դեպի աստվածային և աննյութական կյանքը:

Աստված տվել է մարդուն փիլիսոփայությունը՝ մարդու հոգին զարդարելու համար: Տեսական փիլիսոփայությունը զարդարում է հոգու ճանաչողական ունակությունները, իսկ գործնական փիլիսոփայությունը զարդարում է կենդանական մասը, որպեսզի մենք կարծիքի միջոցով չյուրացնենք կեղծ իմացություններ և չգործենք չարիք: