Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

«Ախ, ներվեր, ներվեր»

«Ախ, ներվեր, ներվեր» հայկական կատակերգական ներկայացում, որն առաջին անգամ բեմադրվել է 1969 թվականին, Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում։ Ըստ Գրիգոր Տեր-Գրիգորյանի պիեսի։ 

Գլխավոր դերերում՝ Կարպ Խաչվանքյան և Բորիս Պեպանյան

 

Գրիգոր Տեր-Գրիգորյան (1916, հունվարի 15 - 1981, նոյեմբերի 5), հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ Մտերիմների շրջանում հայտնի էր Գիգի անունով։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան ցուցադրական դպրոցը։ 1931-1932 թթ. ուսուցչություն է արել Հոկտեմբերյանի շրջանում, 1932-1934 թթ.՝ Երևանի Աղասի Խանջյանի անվան դպրոցում։ 1939 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1940-1941 թթ. որպես կառուցող ինժեներ աշխատել է Ռիբինսկ քաղաքի և Երևանի տարբեր գործարաններում։ 1941-1946 թթ. աշխատել է ռազմա-օդային ուժերի հատուկ դպրոցում։ 1947 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին որպես գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1947-1948 թթ. հրահանգիչ և պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնի վարիչ էր ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջանում։ 1948-1951 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես պրոպագանդայի ու ագիտացիայի, ապա արվեստի ու գրականության սեկտորի վարիչ։ 1951-1955 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր։ 1955-1981 թթ. «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գ. Տեր-Գրիգորյանը եղել է սովետա-լեհական բարեկամության հայկական բաժանմունքի նախագահ, 1969 թվականից՝ խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահ։

* * * 

Ռազմաճակատում թշնամին դեմդ էր, տղամարդու պես զարկում էիր ու զարկում, հիմա թիկունքից են հարվածում, թիկունքի՛ց․․․ - Հակոբ Մարտիչ

* * *

Սպասե՛ք։ Դուք շալվար հանելու համար պատրա՛ստ եք։ - Հակոբ Մարտիչ