Այսպէս է ասում Տէրը. «Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակներ 21:21)

Էդվարդ Միլիտոնյան․ Ջարդած խաղալիքների խանութը

Չի լի­նում մի ջար­դած խա­ղա­լիք­նե­րի խա­նութ: Այդ­տեղ հա­վաք­վել էին այն խա­ղա­լիք­նե­րը, որոնք չէ­ին հայտն­վել աղ­բա­նոց­նե­րում, որով­հետև իրենց տե­րե­րը՝ երե­խա­նե­րի ծնող­նե­րը, հրաշ­ա­լի հաս­կա­նում էին` երե­խա­նե­րի սի­րած խա­ղա­լիք­ներն ան­գամ ջարդ­ված ու ան­պի­տան, անխղ­ճու­թյուն է նե­տել ան­պետք իրե­րի հա­մար հատ­կաց­ված արկ­ղե­րի մեջ: Այո, նույ­նիսկ խեղ­ված խա­ղա­լիք­նե­րը կրում են երե­խա­նե­րի զար­ման­քի ու սի­րո հիշ­ո­ղու­թյու­նը: Եվ այդ­պի­սի տիկ­նիկ­նե­րը, զա­նա­զան ավ­տո­ներն ու ինք­նա­թիռ­նե­րը դեռևս պահ­պա­նում են մա­նուկ­նե­րին ու­րա­խաց­նե­լու կա­րո­ղու­թյուն:

Եվ ահա աշ­խար­հում առա­ջին ան­գամ մեր քա­ղա­քում ես` Էդուկ­-Էդ­վարդ­-Է­դիկ­-Էդ­դի տղաս, բա­ցե­ցի ջար­դած խա­ղա­լիք­նե­րի խա­նութ:

Առա­ջին օրը խա­նու­թը չորս այ­ցե­լու ու­նե­ցավ: Եր­կու աղջ­նակ և եր­կու տղա: Նրանք ճա­նա­չե­ցին իրենց ջար­դած խա­ղա­լիք­ներն ու ցան­կա­ցան հետ վերց­նել: Իհար­կե, ես ու­րա­խու­թյամբ, անվ­ճար վե­րա­դարձ­րի խա­ղա­լիք­նե­րը:

Խանու­թի դի­մաց խմբ­ված երե­խեք­ն ու մե­ծե­րը ծաղ­րե­ցին այդ աղ­ջիկ­նե­րին ու տղա­նե­րին, սա­կայն, երբ նրանք հե­ռա­ցան, ծաղ­րող­նե­րից մի քա­նի­սը հա­ջորդ օրը գաղ­տա­գո­ղի եկան խա­նութ ու գնե­ցին անթև փե­րի, անգ­լուխ ձի, պո­չատ աղ­վես և մի­ո­տա­նի այծ: Որոշ զայ­րա­ցած գե­նե­րալ­ներ ու մե­ծա­հա­րուստ­ներ բո­ղո­քի քայ­լեր­թով ան­ցան խա­նու­թի դի­մա­ցով և բղա­վե­ցին մի­ա­ձայն, 8 ան­գամ` կոր­չի՛ աղ­քա­տու­թյու­նը, բո­լոր երե­խա­նե­րը մի ժո­ղո­վուրդ են, կեց­ցե՛ն առ­յուծ­նե­րը: Սրանց հա­կա­ռակ, տա­րօ­րի­նակ բան արեց մի տղա, նա գնեց ինք­նա­թի­ռի մի թև, անոտ առ­յուծ և առանց չմուշկ­նե­րի մի հո­կե­յիստ և թռավ տուն:

Հա­ջորդ օրը քա­ղա­քի երկն­քում սա­վառ­նում էր թևավոր առ­յուծ, որի վրա հե­ծել էր հո­կե­յիս­տը: Բո­լո­րը զար­մա­ցած նա­յում են վերև ու չէ­ին հաս­կա­նում, թե ինչ­պես է մի թևանի առ­յուծն այդ­պես թեթևորեն թռց­նում ծան­րա­մար­մին հո­կե­յիս­տին: Ոչ ոք չէր պատ­կե­րաց­նում, բա­ցի ինձ­նից` Էդու­կից, որ այդ սա­վառ­նող հրաշ­քն իմ խա­նու­թից գն­ված խե­ղան­դամ խա­ղա­լիք­նե­րի մի­աց­յալ մար­մինն է, թռ­չող կա­խար­դա­կան խա­ղա­լի­քը: Քա­ղա­քում սկս­վեց իրա­րան­ցում, երե­խա­ներն իմ խա­նու­թից գնում էին ամեն ինչ` նույ­նիսկ փշր­ված գե­ղա­դի­տակ, ճա­ղատ թզուկ, երե­քո­տա­նի իշ­ուկ, սար­սա­փե­լի, վի­րա­վոր քթով ծաղ­րա­ծու և այլն: Եվ պատ­կե­րաց­րեք, որ քա­ղա­քում հայտն­վե­ցին նոր տե­սա­կի, հրաշ­ա­լի խա­ղա­լիք­ներ, որոնք ծի­ծա­ղե­լի էին, հե­տաքր­քիր ու զար­մա­նա­լի: Ով չի խն­դա, երբ տես­նի եռո­տա­նի իշ­ու­կին հե­ծած ճա­ղատ թզու­կին, որ եր­գում է հրեշ­ի պես: Կամ տես­նի գե­ղա­դի­տա­կով զին­ված անա­գե զին­վո­րի­կի, որն հաղ­թում է անգ­լուխ ձի­ե­րին ու ձի­ա­վոր­նե­րին: Քա­ղա­քը վե­րած­վել էր կր­կե­սի: Ամեն անկ­յու­նում խն­դում էին ու զար­մա­ցա­կան պա՜հ-­պա՜հ գո­չում: Իմ խա­նու­թը դա­տարկ­վեց և որ­քան էլ զար­մա­նա­լի է, ոչ մի մր­ցա­կից խա­նութ չբաց­վեց, որով­հետև ծնող­ներն այլևս ոչ մի ջար­դած խա­ղա­լիք դուրս չէ­ին գցում կամ հանձ­նում ջար­դած խա­ղա­լիք­նե­րի խա­նութ, այդ­պի­սիք չկա­յին այլևս: Ամե­նաշ­ա­տն ու­րա­խա­ցել էին երե­խա­նե­րը, նրանք խեղ­ված խա­ղա­լիք­նե­րից պատ­րաս­տում էին հրա­շա­լի նոր խա­ղա­լիք­ներ, երե­խա­նե­րը մտա­ծում էին ամե­նա­տար­բեր հնարք­նե­րով ավե­լաց­նել խա­ղա­լիք­նե­րի ման­կա­սեր ցե­ղը: Մեր քա­ղա­քում մտա­ծե­լը սի­րե­լի դար­ձավ, մտա­ծող­նե­րին առա­վել հար­գե­ցին, իսկ արա­գո­րեն խե­լո­քա­ցող երե­խա­նե­րի հա­մար ստեղծ­ված էին ժա­մա­նա­կից շուտ մտա­ծող­նե­րի դպ­րոց­ներ, որ­տեղ դա­սա­սեն­յակ­ներն հիշ­եց­նում էին կր­կե­սի արե­նա, կա­տա­կեր­գա­կան թատ­րո­նի բեմ, տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տիկ­նիկ­ներ սար­քե­լու ար­հես­տա­նոց: Քա­ղա­քում մի քա­նի չմա­հա­վան ու մռայլ մար­դիկ քրթմն­ջում էին` այս­պես չի՛ լի­նում, չի՛ լի­նում: Ես նրանց ասում էի.

- Ի­հար­կե՛, չի լի­նում, այս հե­քի­ա­թը սկս­վում ու վեր­ջա­նում է այդ­պես` չի լի­նում, չի լի­նում:

Սպա­սեք, դեռ չի վեր­ջա­ցել հե­քի­ա­թը, ես չեմ ասել ու դուք չգի­տեք, որ վա­ճառ­ված խա­ղա­լիք­նե­րից հս­կա­յա­կան գու­մար էր կու­տակ­վել ու ես` Էդ­դիս­-Է­դուկս­-Էդ­վարդս­-Է­դիկս, գնե­ցի ան­տերև, ան­պոչ, կծած ոս­կե խն­ձոր­ներ ու երկն­քի ծե­րից գցե­ցի բո­լոր-­բո­լոր երե­խա­նե­րի և այս հե­քի­ա­թը ըն­թեր­ցող­նե­րի այ­գի­նե­րը:

Մի վա­խե­ցեք, այդ կծած, ոս­կե խն­ձոր­նե­րի կո­րիզ­ներն ընկ­նում են հո­ղի մեջ և արա­գո­րեն ոս­կե ծա­ռեր են աճում:

- Չի լի­նում այդ­պես, - ճչաց մի խո­ժոռ մարդ, - ան­պոչ, կծած խն­ձո­րից` ոս­կե ծա՜ռ:

- Ի­հար­կե՛, չի լի­նում, եթե փոր­ձել եք կծել ոս­կե խն­ձոր ու ջար­դել ձեր ատա­մը: Ու­րեմն` չեք հա­վա­տա: Ես հա­վա­տում եմ, ես հա­վա­տում եմ “Չի լի­նում” հե­քի­ա­թին: