Այսպէս է ասում Տէրը. «Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում» (Մատթեոս 13:41)

Բարև, ես եմ

«Բարև, ես եմ» ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ 1965 թվականին։ Այն պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։

Սցենարը` Առնոլդ Աղաբաբովի

Ռեժիսոր` Ֆրունզե Դովլաթյան

Օպերատոր` Ալբերտ Յավուրյան

Ձայնային ռեժիսոր` Էդուարդ Վանունց

Կոմպոզիտոր` Մարտին Վարդազարյան

Նկարիչներ` Ռաֆայել Բաբայան, Հրայր Կարապետյան

Դերերում

Արտյոմ Մանվելյան - Արմեն Ջիգարխանյան

Օլեգ Պոնոմարյով - Ռոլան Բիկով

Լյուսյա - Նատալյա Ֆատեևա

Տանյա - Մարգարիտա Տերեխովա

Նազի - Գալյա Նովենց

Իրինա Պավլովնա - Լ. Բաբիչկովա

Զարյան - Ֆրունզե Դովլաթյան

Հետաքրքրաշարժ փաստեր

Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։

1966 թվականին ֆիլմը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսական։

Ֆիլմը 1966 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին։

Սա ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։

Ֆիլմում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։

Պոնոմարյովների բնակարանում երեկույթի ժամանակ հնչում են «Over the Rainbow» և «Les feuilles mortes (ֆր. Les feuilles mortes)» երգերի թեմաներով ջազային իմպրովիզներով սկավառակներ։