Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Վահան Թեքեյան․ Եկեղեցին հայկական

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպես քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս ,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն ,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ' է ծըփուն . . 

Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,
ՈՒ կը շնչեմ, կը լսեմ ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Իր սեղանէն մխացող , գուլայ - գուլայ խունկերով ,
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով . . . 

Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին
Իմ պապերուս ՝ որ հողէն զայն քար առ ար հանեցին
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոտ մէջ հանդարտութեամբ, հեխութեամբ . . . :

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյն մ' ռ բանուած,
Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ' իջնէ ի՛նքը Աստուած,
Որուն առջեւ՝ գլխահարկ կա գայ իմ ազգըս ամբողջ
Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ :

Եկեղեցին Հայկական ՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ' է խաղաղ, ցուրտ գիշերին ՝ հուր ու բոց,
ՈՒ տփռակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ ՝
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ :

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբի՛ւն, եւ երգերն է միշտ յաղթութիւն . . .