Այսպէս է ասում Տէրը. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին» (Մատթեոս 16:8)

Սարոյան եղբայրներ

«Սարոյան եղբայրներ» ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմի սցենարը գրված է ըստ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920 թվականին, Հայաստանի գավառական մի քաղաքում։ Ֆիլմը երկու եղբայրների՝ Հայկի և Գևորգի ողբերգական ոդիսականն է, որոնք հայտնվել են Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանում ծավալված քաղաքական պայքարի տարբեր կողմերում։

Դերերում

Ֆրունզե Դովլաթյան - Հայկ

Խորեն Աբրահամյան - Գևորգ

Գուրգեն Ջանիբեկյան - Արթին պապ

Անահիտ Մասչյան - մայր

Ինգա Աղամյան - Անահիտ

Արմեն Այվազյան - Պապյան

Բաբկեն Ներսիսյան - Սուրմելյան

Լիա Էլիավա - Թագուհի

Վահրամ Եղշատյան - Վռամ

Աշոտ Սահրադյան - Սևաչերյան

Ստեղծագործական կազմը

Գեղարվեստական ղեկավար - Ֆրունզե Դովլաթյան

Բեմադրող ռեժիսորներ - Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան

Բեմադրող օպերատորներ - Սարգիս Գևորգյան, Կարեն Մեսյան

Գլխավոր նկարիչ - Ռաֆայել Բաբայան

Ռեժիսոր - Ռ. Մարտիրոսյան

Հնչյունային օպերատոր - Իրեն Օրդուխանյան

Խմբագիր - Վ. Մնացականյան

Ջգեստների նկարիչ - Գ. Եսայան

Նկարիչ-դիմահարդար - Խ. Զահալյան

Մոնտաժ - Գալինա Միլոսերդովա, Ռ. Երանյան

Ռեժիսորի ասիստենտներ - Ռոմ. Ժամհարյան, Նիկոլայ Ծատուրյան

Օպերատորի ասիստենտներ - Մարատ Խանամիրյան, Հ. Մկրտչյան

Տնօրեն - Վ. Բադալյան

Մրցանակներ

Անդրկովկասի հանրապետությունների և Ուկրաինայի կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Պրոմեթևսի գավաթ» և դիպլոմ I աստիճանի Կիևում (1969 թ)։

Դիպլոմ և մրցանակ լավագույն դերակատարման համար (Խ. Աբրահամյան) ։

Հայկական ԽՍՀի պետական ​​մրցանակ (1970 թ սցենարիստ Գ. Բորյան, ռեժիսոր և դերասան Խ. Աբրահամյան, ռեժիսոր Ա. Հայրապետյան, դերասան Ֆ. Դովլաթյան, օպերատորներ Ս. Գևորգյան և Կ. Մեսյան, նկարիչ Ռ. Բաբայան)։