Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Գրիգոր Գուրզադյան «Մարդը տիեզերքի ամենամեծ հանելուկն է»

«Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված: Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված»: Գրիգոր Գուրզադյան

Մարդը տիեզերքի ամենամեծ հանելուկն է

Մարդու ուղեղը երբեք չի հոգնում: Դա ապացուցված է գիտականորեն: Եվ եթե մեկը ասում է՝ գլուխս պայթեց, ուրեմն դա գլուխ չէ՝ մտածելու ունակ, այլ մի ուրիշ բան է՝ պայթելու ունակ:

Կարևոր է՝ ինչպես ենք սկսում օրը: Ի՛նչ տրամադրությամբ: Գիտե՞ք, օրը լավ սկսելու համար կա շատ հեշտ, շատ պարզ մի ձև. նախորդ օրվա վերջին մի հետաքրքիր անելիք թողեք հաջորդ օրվա համար: Փորձված արհեստավորները, վարպետներն այդպես էլ անում են. հաստոցը կանգնեցնում են գործի ամենահետաքրքիր պահին՝ ավարտը թողնելով հաջորդ օրվան: Դա, հաճելի, շատ ցանկալի ժամադրության պես է՝ գիշերը չես քնում:

Մարդ արարածը շատ թերի կողմեր ունի: Ինչպես երևում է, Արարաիչը մարդ ստեղծելու գործը հանձնարարել է որպես դիպլոմային աշխատանք և իր ոչ այնքան էլ շնոհքով աշակերտներից մեկին: Նա էլ ահա այսպես՝ ծուռուշիտակ ստեղծեց այս արարածին, որը հետո կոչվեց մարդ: Չգիտեմ՝ այդ դիպլոմային աշխատանքը վերևում ինչ գնահատակն ստացավ, բայց ես հազիվ «երեք» կդնեի: Այդքա՜ն էլ անշնորհք, անկատար աշխատանք: Երբ մեքենան չի աշխատում, նա էներգիա, վառելիք չի վատնում: Իսկ մարդը աշխատի-չաշխատի՝ վառելիք պիտի վատնի, ասել է՝ պիտի կերակրես:

Եղա՞վ: Ո՞ւմ է պետք այդքան անկատար, այդքան վնասով աշխատող մեքենա: Մեկը լինի հարցնի էդ դիպլոմնիկին՝ հասկացողություն ունի՞ էկոնոմիկայի օգգ-ի մասին: Հապա քնելու պարագան: Ինչո՞ւ համար է քնելը: Ասում են՝ նյարդային համակարգը հանգստացնելու համար: Բայց այդ ինչպե՞ս է, որ մնացած օրգանները գործում են, աշխատում առանց հանգստանալու: Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ պետք է կյանքի մեկ երրորդը ծախսվի այդպես անմիտ ձևով ՝ քնելով: Էլ չասենք դրա հետ կապված հոգսերը՝ ննջարան, մահճակալ, անկողին: Եվ քնում են բոլորը՝ նյարդային համակարգ ունեցողն ու չունեցողը: Վերջինները՝ նույնիսկ հուժկու խռմփոցով:

Միայն քնե՞լն է: Մարդը ստեղծել է մի տարօրինակ հասկացողություն՝ հանգիստ, հանգստյան ժամ, հանգստյան օր, արձակուրդ ու չգիտեմ էլ ինչ, որոնք դժվար է տեղավորել բնության երևույթների շարքում: Մարդը հակված է քիչ աշխատելու, իսկ եթե հնար լիներ՝ բնավ չաշխատելու: Մարդն իր էությամբ ծույլ է, նրա մեջ նստած է ծուլությունը: Ի բնե, ի ծնե:

Աղբյուր՝ Movsisyannune.com