Այսպէս է ասում Տէրը. «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը» (Առակներ 11:30)

Ռուբեն Մամուլյան․ «Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»

Ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։

Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թվականին հայ մեծահարուստ բանկիրի ընտանիքում։ Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվ. Վախթանգովի թատերական ստուդիան։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ՝ որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։ 1964 թվականին գրում և հրատարակում է մանկական Աբիգայլ գիրքը։ Կյանքի վերջում թարգմանում է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը 1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։

Նորարարությունները

Առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։

Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։

Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։

Բեքքի Շարփ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

Մրցանակներ

Ուրախ ավազակը 1936 թ Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար։

Արյուն և ավազ 1940 թ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։

1980 թվականին Մամուլյանի անունը մտցվել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»։

1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։

Մամուլյանի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։

* * *

«Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»:

«Իսկական արվեստագետ-ստեղծողը նա է, ով ցերեկն աստղերն է տեսնում, իսկ գիշերը՝ արևը...»:

«Իմ կարծիքով` գույնը էկրանին պետք է գործածվի որպես զգացմունք»:

«Ես միշտ աշխարհը բաժանել եմ երկու մասի՝ ովքեր սիրում են բեմը, և ովքեր չեն սիրում»:

Ռուբեն Մամուլյան

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի