Այսպէս է ասում Տէրը. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին» (Մատթեոս 16:8)

Հարսնացու հյուսիսից

«Հարսնացու հյուսիսից», ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին։ Ռեժիսորն է Ներսես Հովհաննիսյանը, ըստ Ժորա Հարությունյանի սցենարի։

Երաժշտական-քնարական կատակերգություն այն մասին, թե ինչպես հայկական գյուղի բնակիչները հարսնացու բերելու համար մեկնում են ռուսական մի հեռու գյուղ։

Դերերում

Նատալյա Բեսպալովա - Վալյա

Արա Բաբաջանյան - Արտակ

Իննա Մակարովա - Նատալյա Սեմյոնովնա Գրեբեշկովա, Վալյայի մայրը

Յուրի Մեդվեդև - Նիկոլայ Պետրովիչ Գրեբեշկով, Վալյայի հայրը

Վերջալույս Միրիջանյան - Արուսյակ Վարդանյան, Արտակի մայրը

Մուրադ Կոստանյան - Մուրադ Վարդանյան, Արտակի հայրը

Ստանիսլավ Չեկան - Իվան, Վալյայի քեռին

Արմեն Ջիգարխանյան - Սերոբ

Լարիսա Կրոնբերգ (Սոբոլևսկայա) - Մարֆա, ֆրանսերենի ուսուցչուհի

Երվանդ Մանարյան - Երվանդ

Աշոտ Ներսիսյան - Ազատ

Ժան Էլոյան - Գուրգեն

Ստեղծագործական խումբ

Սյուժեն՝ Ժորա Հարությունյանի

Բեմադրող նկարիչ - Ռաֆայել Բաբայան

Հնչյունային օպերատոր - Ռ. Ղազարյան

Ռեժիսոր - Նադեժդա Գրոյսման

Երգերի երաժշտության հեղինակ - Առնո Բաբաջանյան

Երգերի տեքստի հեղինակ - Անդրեյ Վոզնեսենսկի

Ռեժիսորի ասիստենտներ - Ա. Դավթյան, Լ. Հակոբյան, Ս. Զեյթունցյան

Օպերստորի ասիստենտներ - Ա. Մովսիսյան, Գ. Բարսեղյան

Նկարիչի ասիստենտ - Ս. Մարկոսյան

Նկարիչ-դիմահարդար - Գ. Պրիգոժինա

Խմբագիրներ - Ս. Առուստամյան, Պերճ Զեյթունցյան

Մոնտաժ - Ա. Սիմոնյան

Տնօրեն - Լ. Մուրադյան

Հետաքրքիր փաստեր

Պրեմիերան տեղի է ունեցել 1975 թ. նոյեմբերի 19-ին հեռուստատեսությամբ։

Միայն մեկ դրվագ նկարահանվել է Հայաստանում` Գորիսում, մնացածը նկարահանվել է Ռուսաստանում` Մոսկվայում և Պերեդելկինոյում։

Ֆիլմի մոտ 80%-ը ռուսերենն է, 20%-ը՝ հայերեն։

Ֆիլմի երգեր

«Год любви» (Սիրո տարի) - կատարում է Արա Բաբաջանյանը

«Любовь можно потерять» (Սերը հնարավոր է կորցրել) - հայտնի է նաև "Кружит голову мимоза" անունով։ Կատարում է Արա Բաբաջանյանը

«Пушинка белая (Ах, тополиный пух)» (Սպիտակ բմբուլ (Վախ, կաղամախի բմբուլ)) - կատարում է Վալենտինա Տոլկունովան