Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Սոս Սարգսյան․ Պատգամ բոլորիս

Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու…

Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությունից :

Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…

Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…

Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:

Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …

Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք:

Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին…

Մտավորականի համար չի կարող լինել՝ «վերևի-ներքևի» կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է:

Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…