Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Էդվարդ Միլիտոնյան․ Ծաղրածու աղջիկը

Չի լի­նում մի ծաղ­րա­ծու աղ­ջիկ: Տղա­նե­րը չեն հա­վա­տում, որ աղ­ջի­կը կա­րող է ծաղ­րա­ծու լի­նել, որով­հետև նրանք շատ լուրջ են և ան­գամ փոքր բա­նից նվն­վում են ու տզտ­զում, ասենք թեթև քաշ­ում ես նրանց եր­կար հյու­սը կամ ար­ձակ մա­զե­րը` լա­ցե­լով տուն են վա­զում, բո­ղո­քում մայ­րի­կին, է՜, ո՞նց կլի­նեն ծաղ­րա­ծու: Բայց ի՞նչ անես, փաստ է, և անժխ­տե­լի` չի լի­նում մի ծաղ­րա­ծու աղ­ջիկ և այդ աղ­ջի­կը Անուշ­իկն է, Էդու­լիկ տղա­յի հո­րեղ­բայր Գնե­լի շի­կա­վարս, խա­ժաչն աղ­ջի­կը: Նա ամեն ինչ վե­րա­ծում է խա­ղի, ձեռքն ըն­կավ ջրա­ներ­կի տուփ, նա մտա­ծեց գտ­նել վր­ձին, ապա ջրով լի բա­ժակ և վր­ձի­նը մտց­նե­լով ջրի մեջ, թր­ջեց ու քսեց ջրա­ներ­կի կար­միր գույ­նին, ի՞նչ անի վրձ­նի ծայ­րին հայտն­ված կար­միր գույ­նը, իհար­կե, ներ­կեց քի­թը, իր քի­թը, կու­զեր, ան­շուշտ, ներ­կել պա­պու քի­թը, բայց այս ան­գամ ներ­կեց իր սի­րու­նիկ քի­թը:

Ապա նո­րից վր­ձինն ընկղ­մեց ջրի մեջ ու դուրս հա­նե­լով քսեց կա­նաչ ներ­կին:

Ի՞նչ աներ կա­նաչ ներ­կը, քսեց այ­տե­րին: Մի քիչ հե­տո դե­ղին ներկ քսեց ճա­կա­տին ու դն­չին ու երբ հա­յե­լու մեջ տե­սավ դեմ­քը, ճչաց.

- Ծաղ­րա­ծու եմ, իս­կա­կան ծաղ­րա­ծու:

Անուշ­ի­կը թղ­թե­րը սոսն­ձե­լով իրար եր­կու դի­մակ պատ­րաս­տեց, որոնց վրա ջրա­ներ­կի սև, դարչ­նա­գույն ու մոխ­րա­գույն երանգ­ներ քսե­լով, պատ­կե­րեց մի վհու­կի և մի սա­տա­նա­յի:

- Ո՜նց են սար­սա­փե­լու տղա­նե­րը, - հա­յե­լու առջև ինքն իրեն ասաց Անուշ­ի­կը:

Փո­ղո­ցում ժպ­տա­ցին ծա­նոթ­-ան­ծա­նոթ: Մի­այն տղա­ներն էին վի­ճում, բայց նրանց պետք չէ շատ լսել, որով­հետև նրանց թվում է, թե մի­այն քե­ռի­նե­րը կա­րող են ծաղ­րա­ծու լի­նել:

Իսկ երբ Անուշ­ի­կը փոխ­նի­փոխ դեմ­քը ծած­կեց վհու­կի և սա­տա­նա­յի դի­մակ­նե­րով, տղեր­քը պու՜կ, փա­խան:

Անուշ­ի­կենց շեն­քի մոտ կար մի կր­կես, կր­կե­սում` մի արջ, որն այդ օրը շատ տխուր էր: Երբ Անուշ­ի­կը մտավ կր­կե­սի արե­նա, այն­տեղ ներ­կա­յա­ցում էր և ոչ ոք ուշ­ադ­րու­թյան չար­ժա­նաց­րեց փոք­րիկ աղջ­կան: Մի­այն տխուր ար­ջը բռ­նեց նրա թա­թի­կից ու հրա­վի­րեց վան­դա­կը: Կր­կես եկած­նե­րը ցնց­վե­ցին:

Ար­ջը պառ­կեց վան­դա­կի անկ­յու­նում ու տխուր աչ­քե­րով աղջ­կան խնդ­րեց մի ու­րախ բան անել: Անուշ­իկն էլ մի տիկ­նիկ ար­ջուկ ու­ներ, նրան միշտ գր­կած տա­նում էր ամեն տեղ, չէր բա­ժան­վում նրա­նից, նույ­նիսկ՝ քնե­լիս: Այդ օրը տիկ­նիկ ար­ջու­կը, բնա­կա­նա­բար, նրա մոտ էր, և Անուշ­ի­կը տխուր աչ­քե­րով ար­ջի և իր տիկ­նի­կի հա­մար եր­գեց զա­վեշ­տա­լի մի երգ ու ծա­մած­ռեց քի­թը, բե­րա­նը, թա­վալ­վեց վան­դա­կի հա­տա­կին: Շատ մեծ սխալ կլի­նի չմեջ­բե­րել այդ եր­գը.

Ես ծաղ­րա­ծու աղ­ջիկ եմ, հա՜,

Թա­վալ­վում եմ ար­ջի պես,

Ով ինձ նա­յի կխն­դա՜,

Շուրջս խաղ է ու կր­կես:

Երգն այն­քան բարձր էր հն­չում, որ հա­վա­քեց եր­գա­սեր­նե­րի, ծաղ­րա­սեր­նե­րի, բայց զար­մա­նա­լին այն է, որ փո­խա­նակ խն­դան այդ մար­դիկ, սկ­սե­ցին ան­հանգս­տա­նալ ու կան­չել.

- Ու՞ր է վար­ժեց­նո­ղը, շտապ կան­չե՛ք:

Այդ պա­հին կր­կես մտան Անուշ­ի­կի հայրն ու մայ­րը և ար­ջի վան­դա­կում տես­նե­լով իրենց աղջ­կան՝ կար­կա­մե­ցին ու նվա­ղե­լով հա­զիվ քրթմն­ջա­ցին.

- Փր­կեք նրան:

Մինչ ար­ջե­րի վար­ժեց­նո­ղին կգտ­նե­ին, տխուր աչ­քե­րով ար­ջը ժպ­տաց, սկ­սեց ծի­ծա­ղե­լու պես փռթփռ­թալ ու ամ­բողջ էու­թյամբ զվար­թու­թյուն ար­տա­հայ­տել, այ­սինքն` աղջ­կա հետ թա­վալ­վել ու եր­գել.

Ես ծաղ­րա­ծու արջ եմ, հա՜,

Թա­վալ­վում եմ աղջ­կա պես,

Ով ինձ նա­յի, կխն­դա՜,

Շուրջս խաղ է ու կր­կես:

Հան­դի­սա­տես­ներն ու նրանց մեջ աղջ­կա հայրն ու մայ­րը վա­խե­նում էին` աղ­ջի­կը չմ­նա ար­ջի ծան­րու­թյան տակ: Բայց Անուշ­ի­կը կանգ­նում էր ար­ջի փո­րին ու ծռմ­ռում դեմ­քը, որից ավե­լի սի­րե­լի էր դառ­նում:

Հե­տո նա գր­պա­նից հա­նեց վհու­կի և սա­տա­նա­յի դի­մակ­նե­րը, դրեց երե­սին ու նա­յե­լով ար­ջի աչ­քե­րին, զար­մա­ցավ, որ նա չի սար­սա­փում, իրա­կա­նում ար­ջն աղջ­կա դի­մակ­նե­րի մի­ջով տես­նում էր նրա պայ­ծառ, խաժ, մի քիչ տխուր ու չա­րաճ­ճի աչ­քե­րը և նա լավ էր զգում, մտա­ծե­լով, թե ինչ լավ է, կր­կե­սում հայտն­վել է նոր ու ոչ դե­րա­սան ծաղ­րա­ծու, իս­կա­կան ծաղ­րա­ծու:

Հան­դի­սա­տես­նե­րը դի­մակ­նե­րի ահ ու դո­ղից դուրս էին նետ­վում.

- Սա կր­կես չի, այլ՝ դժոխք, - ճչա­լով:

Այս տե­սա­րա­նը թեթև շունչ հա­ղոր­դեց վան­դա­կի մոտ մնա­ցած փոք­րա­թիվ մարդ­կանց:

Անուշ­ի­կի մայրն ու հայ­րը ոչ այն է ժպ­տում էին, ոչ այն է վա­խե­նում, մի տա­րօ­րի­նակ վի­ճա­կի մեջ էին և այդ պա­հին հայտն­վեց արջ վար­ժեց­նող մի­ջա­հա­սակ, բե­ղա­վոր, ար­ջան­ման տղա­մար­դը և, վան­դակ մտ­նե­լով, ինքն էլ թա­վալ­վեց: Իհար­կե, դուք հաս­կա­ցաք, որ նրանց հետ թա­վալ­վում էր և տիկ­նիկ ար­ջու­կը: Մի գե­ղե­ցիկ, զվարթ, չտեսն­ված կր­կե­սա­յին հա­մար էր:

Վար­ժեց­նողն էլ եր­գեց.

Ես ար­ջե­րի վար­ժեց­նող եմ, հա՜,

Թա­վալ­վում եմ բո­լո­րի պես,

Ով ինձ նա­յի, կխն­դա՜,

Շուրջս խաղ է ու կր­կես:

Հե­տո վար­ժեց­նո­ղը ոտ­քի ելավ, կանգ­նեց նաև աղ­ջիկն իր տիկ­նի­կի հետ, իսկ ար­ջը մնաց պառ­կած:

Վար­ժեց­նո­ղը, աղ­ջիկն ու իր դի­մակ­ներն ու տիկ­նի­կը դուրս եկան վան­դա­կից, ար­ջը մնաց վան­դա­կում: Նա շա­րու­նա­կեց թա­վալ տալ ու շա­րու­նա­կեց եր­գել այն եր­գը, որ մի ան­գամ եր­գել էր, բայց եր­գեց նաև աղջ­կա և վար­ժեց­նո­ղի փո­խա­րեն:

Ան­շուշտ, աղջ­կա տիկ­նիկն էլ եր­գել էր, բայց այդ եր­գը մեջ չենք բե­րում, քան­զի տիկ­նիկ ար­ջն ար­ջի պես էր եր­գել, չէ որ ինքն էլ արջ էր:

Եր­գում են, մինչև հի­մա եր­գում են նաև վհու­կի և սա­տա­նա­յի ծռմռ­ված դի­մակ­նե­րը, որոնք այլևս նման են բա­րի թզուկ­նե­րի:

Կր­կե­սի տնօ­րե­նը Անուշ­ի­կի հորն ու մո­րը խնդ­րեց աղջ­նա­կին թույլ տալ մաս­նակ­ցել ցե­րե­կա­յին ներ­կա­յա­ցում­նե­րին, երե­խա­նե­րի հա­մար: Արջն ու աղ­ջիկն ար­դեն մի­աց­յալ ելույթ էին ու­նե­ցել և դա կա­րե­լի էր շա­րու­նա­կել:

Անուշ­ի­կը հա­մա­ձայն էր, նրա տիկ­նիկ ար­ջու­կը ևս, իս­կա­կան ար­ջը` հատ­կա­պես, իսկ ահա, Անուշ­ի­կի մայրն ու հայ­րը չմեր­ժե­ցին, բայց ասա­ցին.

- Ա­նուշ­իկն այդ ժա­մե­րին լի­նում է ման­կա­պար­տե­զում, իսկ կի­րա­կի օրե­րին գնում է ման­կա­կան սր­ճա­րան, նաև նկա­րում է ու պա­րի խմ­բակ է գնում:

Այդ որ լսեց ար­ջը, տխ­րեց ու էլի պառ­կեց վան­դա­կի անկ­յու­նում ու նա­յեց Անուշ­ի­կին ու նրա տիկ­նի­կին:

Անուշ­ի­կը, ձեռ­քը թա­փա­հա­րե­լով, կան­չեց.

- Արջ ջան, ես կգամ, ան­պայ­ման կգամ մի օր:

Ու եր­գե­լով, հոր և մոր հետ (տիկ­նի­կը գր­կած) դուրս եկավ կր­կե­սից:

Օ՜, զար­մանք, փո­ղո­ցում հա­վաք­վել էին թա­ղա­մա­սի բո­լոր տղա­ներն ու իրար ական­ջի փսփ­սում էին.

- Չի լի­նում, այդ­պես չի լի­նում, որ աղ­ջի­կը խա­ղա իս­կա­կան ար­ջի հետ ու չվա­խե­նա, ան­գամ եր­գի, իսկ ար­ջը ծի­ծա­ղի՝ տես­նե­լով ծաղ­րա­ծու աղջ­կան: Ծաղ­րա­ծու աղ­ջիկ չի լի­նում: Բայց այդ օր­վա­նից բո­լոր տղա­ներն իրենց երազ­նե­րում տես­նում էին կար­միր քթով, կա­նաչ այ­տե­րով, դե­ղին ճա­կատ ու քթով ծաղ­րա­ծու­ին: