Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Համո Սահայան

Համո Սահյանը տանը պառկած էր, ոտքը ճուկ էր անցել: Երբ եկա նրա մոտ, նա Փավստոս Բուզանդ էր կարդում:

- Մենք ասում ենք, թե պայքարում ենք մաքուր մարդու, լավ մարդու համար, մեզ զայրացնում են ստոր ու չար մարդիկ: Բայց տես` հինգերորդ դարում նույն բանի մասին է գրում Բուզանդը: Ուրեմն կյանքը միշտ այսպիսին է եղել: Մարդն իր մոլորությունների մեջ անփոփոխ է:

Լևոն ՄԿՐՏՉԱՅ

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան