Այսպէս է ասում Տէրը. «Ուրեմն, դէն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ՝ միշտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար» (Պետրոս 2:1-2)

Հին օրերի երգը

«Հին օրերի երգը» ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե

Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները և կորուստների ցավը։

Դերերում

Շահում Ղազարյան - Մուշեղ

Մհեր Մկրտչյան - Նիկոլ

Վերջալույս Միրիջանյան - Հայաստան մայրիկ

Գուժ Մանուկյան - Ռուբեն

Ազատ Գասպարյան - Մեսրոպ

Նարինե Բաղդասարյան - Սաթենիկ

Աշոտ Ադամյան - Օբերոն

Գալյա Նովենց - Օբերոնի մայրը

Ալեքսանդր Հովհաննիսյան - Խորեն

Արտյուշա Գյոդակյան - Հովհաննես

Հենրիկ Ալավերդյան - Զավեն

Սամվել Սեդրակյան - Արմեն

Արուս Ազնավուրյան - Վարդուշ

Բ. Գազազյան - վաճառող

Եվգենի Ներսիսյան - գերմանացի

Մ. Թովմասյան - Քիշմիշ

Ստեղծագործական խումբ

Ռեժիսոր - Ալբերտ Մկրտչյան

Երկրորդ ռեժիսոր - Ներսես Հայկազյան

Սցենարիստ - Ալբերտ Մկրտչյան

Օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան

Մոնտաժ - Ս. Գաբրիելյան

Երաժշտությունը - Տիգրան Մանսուրյան

Դեկորացիաները - Ռաֆայել Բաբայան

Հնչյունային ռեժիսոր - Յուրա Սայադյան

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։

Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։

Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։

Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։

Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։