Այսպէս է ասում Տէրը. «Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում, քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա» (Առակներ 17:10)

Հովսեփ Էմին

Հովսեփ էմինի ազատագրական գործունեությունը: Հովսեփ էմինի՝ Հայաստան գալը անսպասելի չէր: Նա վաղուց էր առիթ փնտրում իր երազանքը կատարելու: էմինը շատ վատ գիտեր այն միջավայրը, ուր պատրաստվում էր գործելու:

1759 թ. մայիսին նա դուրս եկավ Անգլիայից և Ճենովայի վրայով նավարկեց մինչև Ալեքսանդրեկ: Այստեղից գնաց Հալեպ և նույն թվականի վերջերին երկու հայերի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, որը բացասական ցնցող տպավորություն թողեց նրա վրա: Նա տեսավ թշվառ ու աղքատ մի երկիր, ստրուկ ու վախեցած մի ժողովուրզ, որի մեջ չէր մնացել անգամ պատմական հիշողություն: Կարինի գյուղերից մեկում էմինը սկսում է հատվածներ կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», գյուղացիներին բացատրել, որ հայերն էլ երբևիցե ունեցել են սեփական պետություն և թագավոր, բանակ և իշխաններ: Նա գյուղացիներին քարոզում էր, թե Աստծու կողմից բոլոր մարդիկ ու ժողովուրդները ստեղծվել են հավասար: Հետևաբար, բանական էակը չպետք է հանդուրժեր ուրիշի գերին լինելը: Իսկ եթե որևէ ժողովուրդ գերի է, ապա բնական է, որ նա պետք է պայքար մղի իր ազատության համար:

Բովանդակ Հայաստանում նա չհանդիպեց որևէ մեկին, որը համակրեր իր ծրագրերը, չտեսավ այն ուժը, որը կարող էր բարձրանալ պայքարի: էմինի հիասթափությունը ակներև էր: Անգամ Ս. էջմիածնում, ուր նա ժամանեց 1760 թ. ապրիլին, անբարյացակամորեն ընդունեցին նրան: Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին սկզբում ինչ-որ հույսեր ներշնչեց, սակայն լինելով խիստ զգուշավոր և զուսպ՝ բավարարվեց միայն սաստելով այն հոգևորականներին, որոնք փորձում էին վարկաբեկել էմինին: Ս. էջմիածնում և Երևանում էմինը մանրամասն տեղեկություն-ներ է քաղում տարածաշրջանի կացության, Պարսկաստանի ու Վրաստանի հարաբերությունների, Արցախի դրության, մելիքների քաղաքական ակնկալությունների մասին: Նահ ասկացավ, որ հայերի հայացքն ուղղված է դեպի Ռուսաստան, և նրանք այստեղից են սպասում իրենց երազած ազատագրությունը: Այդ էր վկայում նաև 1760 թ. հուլիսի 17-ին Հակոբ Շամախեցու գրած ուղերձը կայսրուհի Ելիզավետա Պետրովնային: Այստեղ կաթողիկոսը կայսրուհուն խնդրում էր իր վրա վերցնել «դժբախտ հայ ժողովրդի հոգատարությունը»: Այդ մտայնությունը տիրապետող էր բոլոր այն շրջաններում, որոնց հետ էմինը շփումներ ունեցավ; Դա էմինի համար նշանակում էր վերանայել իր նախորդ ծրագրերը և Հայաստանի ազատագրության համար նախ և աոաջ դիմել Ռուսաստանի օդնությանը: Նա գիտակցում էր, որ անհրաժեշտ է անձամբ գնալ Ռուսաստան և ուղղակի կապեր հաստատել ռուս քաղաքական գործիչների հետ:

1761 թ. էմինը Հայաստանից վերադարձավ Անգլիա և Լոնդոնում կապեր հաստատեց Ռուսաստանի դեսպան կոմս Ա. Մ. Գոլիցինի հետ: Դեսպանը ընդառաջեց Ռուսաստան մեկնելու էմինի ցանկությանը և նրան հանձնեց ոչ միայն անձնագիր, այլև ցարական արքունիքի բարձրաստիճան անձանց ուղղված հանձնարարականներ ու երաշխավորագրեր: Մասնավորապես կարևոր էին Ռուսաստանի վարչապետ Մ. Ե. Վորոնցովին և արտաքին գործերի վարչությանը հասցեագրված հանձնարարականները:

1761 թ. նոյեմբերին էմինը հասնում է Ս. Պետերբուրգ, ուր Ռուսաստանում Անգլիայի դեսպանը նրան ներկայացնում է վարչապետ Վորոնցովին: Հանդիպումը տեղի է ունենում վերջինիս բնակարանում: Վարչապետը մանրամասն հետաքրքրվում է էմինի ծրագրերով և եզրակացնում, որ նա այն անձն է, որը կարող է օգտակար լինել Կովկասում՝ Ռուսաստանի արտաքին շահախնդրությունների տեսակետից: Հանդիպման արդյունքների մասին Վորոնցովը տեղյակ է պահում կայսրուհի Ելիզավետա Պետրովնային, որն իր համակրանքն է հայտնում էմինի ծրագրերին, միաժամանակ չափազանց դրական արտահայտվում հայերի՝ որպես ազնիվ և նվիրված ժողովրդի մասին; Ահա թե ինչու վարչապետն առանց այլևայլության անցագիր է տալիս էմինին և հանձնարարական նամակ՝ ուղղված Հերակլ II-ին: Բացի այդ, նա էմինին ներկայացնում է Ս. Պետերբուրգում գտնվող վրաց գահազուրկ թագավոր Թեյմուրազ II-ին, որը խոստանում է հանձնարարական նամակ տալ ուղղված որդուն՝ Հերակլ II-ին: 1762 թ. սեպտեմբերին, Մոսկվայում Եկատերինա II-ի թագագրությունից անմիջապես հետո, էմինը դարձյալ հանդիպում է ունենում Վորոնցովի հետ: Նոր կայսրուհու անունից վարչապետը հայտնում է էմինին, որ նա նույնպես դրական վերաբերմունք ունի հայ գործչի ծրագրերի նկատմամբ, և երբ վրա հասնի հարմար պահը, ինքը օգնելու է հայերին: Միաժամանակ էմինին առաջարկություն է արվում մտնել ռուսական զինվորական ծառայության մեջ, բայց նա հրաժարվում է և պատրաստ-վում մեկնել Վրաստան:

էմինի՝ Վրաստան մեկնելու նպատակը ոչ թե Հերակլին ծառայելն էր, այլ Հայաստանի ազատագրումը: Վրացական բանակի և հայ մելիքների ապստամբական ուժերի միջոցով Արևելյան Հայաստանն ազատագրելուց հետո, նրա պատկերացմամբ, երկու երկրների միջև պետք է կնքվեր պատվավոր դաշինք, որի հետևանքով ստեղծվելու էր հայ-վրացական դաշնակցային պետություն և թագավոր էր դառնալու Հերակլ II-ը: Նորաստեղծ պետության նկատմամբ պիտի հաստատվեր ռուսական հզոր տերության խնամակալությունը՝ որպես այդ երկու քրիստոնյա փոքր ժողովուրդների անվտանգության գրավական: էմինի այդ ծրագիրը խոսուն վկայություն էր նրա քաղաքական հասունության: Նա արդեն վճռականորեն հանդես էր գալիս որպես ռուսական կողմնորոշման համոզված կողմնակից, իսկ նրա ռոմանտիկ հրապուրանքներն ու երազանքները փոխարինվում էին երևույթների իրատես գնահատությամբ:

էմինի գործունեությունը Ռուսաստանում, նրա ծրագրերն ու գաղափարները խիստ հետաքրքրեցին ռուսահայ նորելուկ մտավորականությանր, բազում առևտրականների: Շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նրան; Մոսկվայում նրան մտերմացավ մեծահարուստ Հովհաննես Լագարյանը, որը հետագայում պետք է դաոնար հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը: Լազարյանը, ինչպես նաև մոսկվաբնակ ուրիշ հայեր նյութապես օժանդակեցին էմինին: Մոսկվայում էմինին միացավ նրա հեռավոր ազգական արցախեցի Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում՝ 30 հայ խանդավառ երիտասարդներ, որոնք պատրաստ էին նրա հետ մեկնել հայրենիք ու կռվել նրա ազատագրության համար:

1763 թ. փետրվարին էմինը դուրս եկավ Մոսկվայից և Աստրախանի ու Ղզլարի վրայով մեկնեց Վրաստան: Ամենուր հայերը նրան դիմավորում էին մեծ շուքով ու հանդիսություններով՝ որպես Հայաստանի ազատարարի, շատերը պատրաստակամություն էին հայտնում նյութապես օգնելու նրան:

XVIII դարի երկրորդ կեսին, Նադիր շահի սպանությունից հետո, Վրաստանը աստիճանաբար սկսում է հզորանալ:

Թեյմուրազ II-ի և հատկապես նրա որդու՝ Հերակլ II-ի օրոք Պարսկաստանի ծայրագավառներից մեկը՝ Գյուրջիստանր, ձեռք է բերում լիակատար անկախություն և դառնում տարածաշրջանի քաղաքական կարևոր միավորներից մեկը:

Հերակլ II-ը, անկասկած, ժամանակի երևելի պետական գործիչներից էր: Նրա անունը լայնորեն հայտնի էր ոչ միայն Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի, այլև Արևմտյան Եվրոպայի քաղաքական շրջաններում, և պատահական չէր էմինի հետաքրքրությունը նրա անձով: Ճիշտ է, նրա պատկերացումները Հերակլի մասին գունազարդված էին և չէին համապատասխանում իրականությանը: Անշուշտ, Հերակլը հեռու էր ազատարար թագավորի այն կերպարից, որ իր մտքում կերտել էր էմինը: Խելացի, խորամանկ, երկդիմի այս միապետը ցանկանում էր տնտեսական ու ռազմական բարեփոխումների միջոցով զարգացնել երկիրն ու եվրոպականացնել: Ահա թե ինչու նրան անհրաժեշտ էին եվրոպական կրթություն ունեցող մասնագետներ: Հենց այս տեսակետից էլ նա րնդունեց էմինին և որոշեց օգտվել նրա ծառայություններից: 1763 թ. ապրիլի վերջերին էմինը ժամանեց Թիֆլիս: Դեռ քաղաք չմտած՝ նրան հանդիսավորությամբ դիմավորում են հայ -վրացական հեծելազորային մի ջոկատ և բազմաթիվ խանդավառ հայեր:

Հերակլ II-ը նրան րնդունեց մեծ պատիվներով ու հարգանքով: Նա ուշադրությամբ լսեց էմինի առաջարկությունները՝ Վրաստանում ռազմական դպրոցներ հիմնադրելու, վրացական բանակը եվրոպական եղանակով վարժեցնելու, երկրի տնտեսությունը զարգացնելու, լուսավորություն տարածելու, պետական կյանքում բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ: Բայց երբ էմինը փորձեց խոսք բացել իր ծրագրերի մասին, պարզ դարձավ, որ վրաց թագավորը չի բաժանում դրանք: Հերակլը շատ օգուտներ էր ակնկալում էմինի ներկայությունից ի շահ Վրաստանի: էմինն իր թիկնապահ ջոկատով մարտնչում է Վրաստան ներխուժած լեզգիների դեմ, ձեռնամուխ է լինում վրացական բանակի վարժեցմանը և այլն: Հասկանալով, որ ոչինչ էմինին չի կարող հետ պահել իր ազատագրական ծրագրերից, Հերակլը ուղիներ է փնտրում նրան Վրաստանից հեռացնելու:

Վրաստանից էմինը աշխույժ նամակագրական կապ է հաստատում Երևանի մեծամեծների, Արցախի մելիքների, Հայոց կաթողիկոսի, հոգևորականության առանձին ներկայացուցիչների հետ և փորձում շոշափել նրանց տրամադրությունները, ազատագրական շարժմանը աջակից լինելու պատրաստակամությունը: էմինի գործունեությունն անհետևանք չմնաց: Նրա գաղափարներր խանդավառեցին ոչ միայն Արցախի մելիքներից շատերին, այլև Արևմտյան Հայաստանի հոգևորականության որոշ ներկայացուցիչների:

XVIII դարի կեսերին արևմտահայ ազատագրական շարժման գործիչների շրջանում ևս արմատացել էր Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու գաղափարը; Այդ ակնկալությունները հատկապես ավելի ուժեղացան, երբ Ռուսաստանը սկսեց վճռական դեր խաղալ մերձավոր արևելյան քաղաքականության մեջ:

Հովսեփ էմինի գործունեության մասին տեղեկություններ էին թափանցել նաև Արևմտյան Հայաստան, ուր ազատագրական շարժման յուրօրինակ կենտրոն էր դարձել Մշո Ս. Կարապետի վանքը:

Վանքի վանահայրը՝ Հովնան եպիսկոպոսը, ժամանակի ուսյալ և բազմակողմանի գիտելիքների տեր հոգևորականներից էր և մեծ հեղինակություն էր վայելում արևմտահայոց շրջանում: Նա սերտ կապեր ուներ Վանի, Կարինի առևտրա-արհեստավորական շրջաններում և Կ. Պոլսի ամիրայական միջավայրում: Հովնան եպիսկոպոսը լսելով Հովսեփ էմինի մասին, որոշում է կապ հաստատել նրա հետ և Մուշից հատուկ բանագնաց է ուղարկում Թիֆլիս:

էմինին ուղղած նամակում Հովնանը հավաստիացնում էր, թե որոշ բացաւորական-նախապատրաստական աշխատանքներից հետո արևմտահայերր կարող են բարձրացնել ապստամբություն, մանավանդ Տարոնում և Սասունում; էմինի և Հովնանի միջև սկսվում է աշխույժ նամակագրություն: էմինր հափշատակվում է Հովնանի առաջարկությամբ և Մուշ է ուղարկում 30 հոգիանոց կամավորական իր թիկնապահ ջոկատը, որը աստրախանցի Սիմոնի հրամանատարությամբ դրվում է Հովնանի տրամադրության տակ: Այս 30 կամավորներն առաջին ռուսահայերն էին, որոնք գնում էին Արևմտյան Հայաստան՝ իրենց արևմտահայ եղբայրներին օգնության: 1764 թ. սկղբներին Հովնան եպիսկոպոսը Մուշի երևելի հայերից մեկի` Ստեփանի միջոցով էմինին է ուղարկում մանրամասն նամակ-զեկուցադիր, որտեղ տեղեկացնում է, թե ինքը անցնող ամիսների ընթացքում կապեր է հաստատել Վանի, Կարինի, Դիարբեքիրի, Կեսարիայի, Թոխաթի, նաև Զմյուռնիայի և Կ. Պոլսի անվանի հայերի հետ, որոնք ողջունել և իրենց համաձայնությունն են տվել էմինի ազատագրական ծրագրերին, ինչպես նաև՝ եզդիների և ասորիների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու հայ ապստամբներին: Հովնանը հավաստիացնում էր էմինին, թե Արևմտյան Հայաստանում արդեն հավաքագրված են ապստամբությանը պատրաստ 40 հազար մարտիկ, առանձին վայրերում ստեղծվել են գաղտնարաններ, որտեղ պահևստավորվել են զենք, զինամթերք և անհրաժեշտ հանդերձանք: Ազատագրական պայքարի նպատակների համար Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում սկսել են կազմակերպել դրամական հանգանակություն, հանուն այդ նպատակի նվիրաբերվել է նաև եկեղեցական թանկարժեք ոսկե և արծաթե սպասք:

էմինը Հերակլին տեղյակ է պահում Հովնանի հայտնած տեղեկություննևրի մասին, միաժսմանակ փորձում է նրան համոզել, որ զբաղվի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով: Պահն ավելի քան հարմար էր, քանզի Թուրքիայի և Վրաս- տանի հարարերություններր չափազանց լարվել էին, և թուրքերը պատրաստվում էին արշավել Արևելյան Վրաստան:Հերակլիտին հեերաքրքրում էին ապստամբության մանրամասները: էմինը թագավորին խորհուրդ է տալիս վրացական 18 հազարանոց բանակը (6 հազար հեծյալ և 12 հազար հետևակ) Երևանի վրայով ուղարկել Բայա- զետ, այնուհետև՝ Վան, Կարին, Բասեն, Բիթլիս, Սասուն: Այս շրջանների ապստամբական ջոկատներին միանալու էին ազատարար բանակին և միասնական ուժերով ազատագրելու էին ողջ Արևմտյան Հայաստանը: էմինը շեշտում է, թե արևմտահայերը Հերակլ II-ին րնդունելու են որպես իրենց թագավոր: Արևմտահայ ազատագրական շարժման գործիչներին խրախուսելու նպատակով Հերակլը 1764 թ. մարտին էմինի մտերիմներից մեկի՝ մահտեսի Գրիգորի միջոցով նամակ է ուղարկում Հովնա֊նին և հորդորում շարունակել ապստամբության նախապատրաստական աշխատանքներր: Սակայն մահտեսի Գրիգորը Երևանում ձերբակալվում է: Երևանի Հուսեյն խանի ձեռքն են րնկնում Հերակլի և էմինի Հովնանին հասցեագրած նամակները, որը դրանք հանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն; Կաթողիկոսը, որ վաղուց հետևում էր էմինի գործունեությանր, դատապարտում է նրա տեսակետներն ու գործելակերպը և միջոցներ փնտրում նրան հեռացնելու Անդրկովկասից: Անշուշտ, Սիմեոն Երևանցին ևս երազում էր Հայաստանի ազատագրության մասին, սակայն գտնում էր, որ դա հնարավոր է միայն արտաքին ուժի, տվյալ դեպքում Ռուսաստանի օգնությամբ: Ուստի հայ ժոդովուրդը պետք է համբերությամբ սպասեր իր ազատագրմանր, Պարսկաստանի և Թուրքիայի դեմ չդիմեր ինքնուրույն ելույթների, քանի որ անպատասխանատու, արկածախնդրական քայլերը կարող էին կործանել ժողովրդին: Հայոց կաթողիկոսր հանդիմանական նամակ է հղում Հերակլին և նրան առաջարկում է խզել ամեն մի կապ Հովնանի հետ, իսկ էմինին վտարել Վրաստանից:

Հերակլ II-ը չէր կարող հաշվի չառնել Ամենայն Հայոց կաթողիկոսի բացասական կարծիքր էմինի մասին: Նա չէր ցանկանում ստվերել հայոց հեղինակավոր հովվապետի բարեհաճ վերաբերմունքն իր նկատմամբ ու խախտել բարեկամական հարաբերությունները նրա հետ: Հերակլը հասկանամ էր, որ վրացական պետությունն այնքան հզոր չէր, որ կարողանար ինքնուրույն ղուրս դալ Օսմանյան կայսրության դեմ; էմինի հավաստիացումները 40 հաղարանոց հայկական ապստամբական բանակի մասին թվում էին խիստ կասկածելի: Մյուս կողմից` Պարսկաստանը նույնպես չէր կարող թույլ տալ ի հաշիվ Երևանի խանության վրացական պետության սահմանների րնդլայնում: Ուստի գտնելով, որ էմինի հետագա ներկայությունը Վրաստանում կարող է խիստ վատթարացնել հարաբերությունները Պարսկաստանի և Թուրքիայի հետ՝ Հերակլը 1764 թ. հուլիսին նրան արտաքսում է Վրաստանից Ռուսաստան, ուր գտնվում էին «նրա բարեկամները»: Այս դեպքերից հետո արևմտահայության ագատագրական շարժումներն աստիճանաբար դադարեցին:

Գործադրված հալածանքներն ու բռնությունները չվհատեցրին էմինին: Նա չէր ցանկանում վերադառնալ Ռուսաստան, մանավանդ՝ Անգլիա, չէր ցանկանում կիսատ թողնել այն հսկայական աշխատանքը, որ ձեռնարկել էր Հայաստանի ազատագրության համար:

Երկու տարի՝ 1764-1766 թթ., էմինը բնակվում էր Հյուսիսային Կովկասում, նախ՝ չեչենների, ապա՝ լեզգիների մոտ: Չեչենների ցեղապետների խնդրանքով որոշ ժամանակ վարժեցնում է նրանց բանակը: 1766 թ. կեսերին լեզգիական մի զորաջոկատի հետ գալիս է Գանձակ: էմինի բուն նպատակն էր տեղափոխվել Արցախ: Նա երկար ժամանակ նամակագրական կապ ուներ մելիքների և Գանձասարի կաթողիկոսի հետ և քաջատեղյակ էր Խամսայի ողբալի դրությանը: Ղարաբաղի Փանահ և Իրրահիմ խաների ջանքերով Խամսայի մելիքությունների միասնությունը քայքայվել էր: Վարանդայի մելիք Շահնագար II-ը, որ եղբայրասպան րնդհարումների սկղբնապատճառ էր, դարձել էր խանի կամակատարը: Գյուլիստանի մելիք Հովսեփն ու Ջրաբերդի մելիք Հաթամը Իբրահիմի կողմից վտարվել էին իրենց տիրույթներից և ապաստան գտել Գանձակի խանության սահմաններում: Խամսայի այս անպատիվ կացությունը ստիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երեանցուն ծանր խոսքերով հանդիմանել մելիքներին՝ ասելով. «Այսպիսի անձնապաստանությամբ միմյանց վրա հարձակվելով Հայոց թագավորությունը վերացրեցիք, հայոց աշխարհն ավերեցիք և այլազգիների գերությանը հանձնեցիք, ու մի քանի մելիք, որ մնացել եք, ծարավ եք միմյանց արյան»: Բայց մելիքները շարունակում էին իրենց խոտոր ընթացքը՝ ձգտելով մի կերպ համակերպվել մահմեդական տիրակալների պարտադըած ստորացուցիչ պայմաններին:

էմինը հույս ուներ վերականգնել Խամսայի միասնությունը, հաշտեցնել մելիքներին և նրանց բարձրացնել զինված ապստամբության: Ամբողջ 1767 թ. րնթացքում էմինը բնակվում էր Գյուլիստանում՝ մելիք Հովսեփի մոտ: Այստեղ նա մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի նշանավոր գործիչների, մասնավորապես Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի հետ և նրանց համոզում է ներգրավվել իր ազատագրական ձեռնարկումների մեջ: Հանդիպումներ է ունենում նաև Իբրահիմ խանի հետ՝ փորձելով շոշափել նրա մտադրություններր: Հանդիպումներից հետո նա համոզվում է, որ այդ պահին ինքն ի վիճակի չէ մելիքներին հաշտեցնելու և միաբանելու: Դրա համար անհրաժեշտ էին ժամանակ, նաև՝ միջոցներ: Իսկ ժամանակ չկար:

Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որ ուշի-ուշով հետևում էր էմինի գործունեությանը, Գանձասարի կաթողիկոսին և մելիքներին հորդորում է հրաժարվել նրա ծառայություններից և հեռացնել Արցախից: 1767 թ. հոկտեմբերին մելիք Հովսեփը ճարահատյալ խնդրում է նրան թողնել Գյուլիստանը: էմինը ստիպված էր հեռանալ Արցախից և 1768 թ. գարնանը Պարսկաստանի վրայով մեկնել Հնդկաստան:

Թեև էմինի տասնամյա համառ, հետևողական, անխոնջ գործունեությունը չպսակվեց գործնական որևէ արդյունքով, սակայն նոր աստիճանի բարձրացրեց հայ ազատագրական շարժման գաղափարը: Ինքը՝ էմինը, չընկճվեց կրկնվող անհաջո- ղություններից, չհրաժարվեց իր հավատամքից և շարունակեց պայքարը: Արդեն Հնդկաստանի
Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Մադրաս Մադրաս քաղաքում նա 1773 թ. մտնում է Շ. Շահամիրյանի ազատագրական խմբակի մեջ և անմնացորդ նվիրումով մասնակցում նրա գործունեությանը, իր լավատեսությամբ ոգևորում շատերին: Մադրասի հայ մեծահարուստները որոշում են նրա տրամադրության տակ դնել տարեկան 12 հագար ռուփի՝ հայկական զորախումբ ստեղծելու համար: Հայտնի վաճառական Գրիգոր Խոջաջանյանը պատրաստակամություն է հայտնում հայկական բանակի կազմակերպմանը նվիրաբերել իր հսկա կարողության մեծ մասը: Շ, Շահամիրյանը և ուրիշները նույնպես որոշում են նյութական օժանդակություն ցույց տալ: Հնդկահայ վաճառականների ու գործարարների այս առատ նվիրատվությունները էմինին ստիպում են մշակել Հայաստան վերադառնալու, այնտեղ զորախմբեր ստեղծելու և ազատագրական պայքարը շարունակելու նոր ծրագրեր: Բայց երբ գումարի մի մասն արդեն հավաքված էր, Մադրասում գտնվող Երուսաղեմի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանում է այս գործը և վաճառականներին պարտադրում հետ վերցնել ներդրված դրամական միջոցները: Անկասկած, նվիրակը գործում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ ու գիտությամբ:

1783 թվականից էմինը մշտապես բնակվում է Կալկաթայում, որտեղ և մահանում է 1809 թվականին: Կյանքի վերջին տարիներին նա անգլերենով շարադրել է «Հովսեփ էմինի կյանքն ու արկածները» ինքնակենսագրական դիրքը (Լոնդոն, 1792), որը XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժումների պատմության արժեքավոր սկզբնաղբյուրներից է: Սույն դիրքը մեծ հայրենասերի վերջին փորձն էր ՝ հայության մեջ սեր ներարկել «մարդկության բարիքների միակ աղբյուրի»՝ ազատության նկատմամբ:

Հովսեփ էմինի հայացքները խոր ազդեցություն են գործել հայ ազատագրական շարժման հետագա շրջանի գործիչների վրա և կարևոր նշանակություն են ունեցել շարժման գաղափարախոսության հստակեցման տեսակետից:

«Արարատ» հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարի թողարկումը նվիրված է Հովսեփ Էմինին