Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Ավետիք Իսահակյան և Եղիշե Չարենց․ Մկրտիչ Սարգսյանի հուշերից

Հիսունական թվականների կեսերն էին: ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո սկսվել էր անհատի պաշտամունքի սուր քննադատությունը և ստալինլան բռնապետության զոհերի ռեաբիլիտացիան: Եղիշե Չարենցի բարի անունը, որ անողոք ժամանակաշրջանն անգամ անզոր եղավ ստվերել, արդեն վերադաոնում էր ժողովրդին, որպեսզի նրա հետ ապրեր իր անմահությունը:

Կենտկոմում կազմվում էր նրա ժողովածուն: Հանրապետությունը պատրաստվում էր նշելու իր մեծ զավակի 60-ամյակը: ժողովածուն կազմելիս աոաջացավ նրբին մի հարց: Ինչպես վարվել Եղիշե Չարենցի «էլեգիա գրված Վենետիկում» պոեմի հետ, ուր հեղինակը քննադատում էր Ավետիք Իսահակյանին, նրա հին և, այսպես կոչված, մանր-բուրժուական հայացքները: Որոշվեց ձեռնպահ մնալ այս գործից, որպեսզի ցավ չպատճառվեր 80-ամյա մեր դասականին:

Այս լուրը հասել էր Ավ. Իսահակյանին, որի վերաբերմունքը պոեմը ժողովածուից հանելու մասին բավական բուռն եղավ: Մի օր Կենտկոմի աշխատողներս լսեցինք, որ Վարպետը դուրս է եկել գրողների միությունից ե գալիս է Կենտկոմ: Լուրը արագ հասավ Կենտկոմի աոաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին, որը բանաստեղծին դիմավորեց հիմնարկի շքամուտքի առջև և ուղեկցեց դեպի իր ընդունարանը: Հանդիպումը բանաստեղծի հետ տևեց մեկ ժամ, որից հետո Ավ. Իսահակյանին մեքենան տարավ գրողների տուն, իսկ մեզ` մշակույթի բաժնի աշխատողներիս, հրավիրեցին աոաջին քարտուղարի մոտ:

- Մեծ մարդ է Վարպետը, - խոսեց Սուրեն Թովմասյանը, - նա խոր վիրավորանք է ապրում, որ Չարենցի ժողովածուից հանվել է «էլեգիա գրված Վենետիկում» ստեղծագործությունը: Նա ասաց, որ միանգամայն ճիշտ է Չարենցը իր գնահատականներում. «Եթե չարենցյան ժողովածուից այդ գործը հանվի, դուք ինձ՝ ութսունամյա ծերուկիս, բարոյական մեծ հարված հասցրած կլինեք, խնդրում եմ «էլեգիան…» վերադարձրեք ժողովածու»:

Ես կարծում եմ, - այնուհետև ասաց Սուրեն Թովմապանը, - մենք իրավունք չունենք նեղացնելու Վարպետին և հարկավոր է անհապաղ վերականգնել «էլեգիան…»:

Մկրտիչ Սարգսյանի հուշերից

Աղբյուր՝ Հայկական կակաչ