Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» ( Հովհաննեսի 13:16-17)

Աղաչում եմ Տեր Հիսուս․ Զորավոր աղոթքը

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն, առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում ու տքնություններում, աղոթքի և պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս:

Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարիր ինձ սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:

Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին:

Սբ․ Եփրեմ Ասորի