Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Ավետիք Իսահակայն․ Կը տեսնեմ ահա․․

Կը տեսնեմ ահա - լուռ երեկոյին
Բարակ ծուխ կ՛ելնէ իմ հօր օճախէն.
Եւ ուռիներըս մարմանդ կ՛օրօրուին,
Ծըղրիթը կ՛երգէ անտես խորշերէն…

Մեղմ ճըրագի տակ նըստել է տըխուր,
Ծերունի մայրըս՝ մանկիկըս գըրկին -
Մուշ-մուշ քընել է մանկիկըս՝ անդորր,
Ու աղօթք կ՛անէ մայրիկըս՝ լըռին.

«Ամենէն առաջ թող ինքը հասնի՝
Ամէն հիւանդի, հեռու ճամբորդի.
Ամենէն յետոյ թող ինքը հասնի
Քե՛զ, իմ խեղճ որդի, իմ պանդուխտ որդի»։

Անուշ ծուխ կ՛ելնէ իմ հօր օճախէն,
Մայրըս կ՛աղօթէ՝ մանկիկըս գըրկին.
Ծըղրիթը կ՛երգէ անտես խորշերէն
Եւ ուռիներս մարմանդ՝ կ՛օրօրուին։