Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Խոշոր շահում

«Խոշոր շահումը» հայկական կատակերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1981 թվականին։ Ռեժիսորն է Ալբերտ Մկրտչյանը։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Ժորա Հարությունյանի սցենարի։

Սյուժե

Թոշակառու, նախկինում կռունկավար, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը պատահաբար վիճակախաղով մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը։

30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի «Զապորոժեց» էր, սակայն, ուրախություն չի բերում թոշակառու վարպետին։ Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսվում են դժվարություններ։ Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց՝ մարդկանց կամ բեռներ տեղափոխելով ...

Դերերում

Մհեր Մկրտչյան - Գառնիկ

Լյուդմիլա Հովհաննիսյան - Աշխեն

Լեոնարդ Սարկիսով - Խաչիկ

Հենրիկ Ալավերդյան - Մամիկոն

Ներսես Հովհաննիսյան - Շեկոյան

Շահում Ղազարյան - Սերժիկ