Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

Զինվորների աղոթք

Գրաբար
Զօրական և վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ (Թեոդորոս), որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, և ո՛չ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցութեամբն դիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոցն և անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ, ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քո, բարեխօսեա՛ առ Տեր վասն անձանց մերոց:

Աշխարհաբար
Զինվոր Քրիստոսի ճշմարիտ վկա և քաջ նահատակ, որ քո մարմինը տվեցիր որպես փրկագին հոգուտ համար, առհամարհելով անօրեն բռնավորների սպառնալիքները: Աստծուց տրված հոգու արիությամբ կործանեցիր կուռքերի տաճարները, անարգելով նրանց պաշտամունքը: Քո նահատակության օրը, ով հաղթող զինվոր, բարեխոսիր Տիրոջը՝ մեր անձերի փրկության համար, որ այսօր տոնում ենք քո հիշատակը: