Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Մարտին Երիցյան. լարային երաժշտական գործիքների 60 տարվա վարպետը

«Մարդու կյանքը ստեղծվելուց հետո պետք է մի բան անի, մի բան պետք է ստեղծի, պարապ մնալը վտանգավոր բան է»,- ասում է 85-ամյա ջութակահար, լարային գործիքներ պատրաստող Մարտին Երիցյանը։

Աշխատանքային ավելի քան 60 տարիների ընթացքում վարպետը պատրաստել է 300 ջութակ, 100-ից ավելի ալտ, 39 թավջութակ, 26 քանոն, կիթառներ, վիոլա պոմպոզա երաժշտական գործիքներ։

«Մարտին Երիցյան՝ Շահենի որդի։ Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին»,- վարպետը ներկայացնում է` ինչպես է մակագրում իր ստեղծած ջութակները։ Լարային երաժշտական գործիքներ պատրաստելու արհեստը Մարտին Երիցյանին փոխանցվել է հորից՝ Շահեն Երիցյանից, ով, 1932 թվականին Հունաստանից Հայաստան տեղափոխվելով, սկսել է երաժշտական գործիքներ պատրաստել։ Մարտին Երիցյանից էլ արհեստը փոխանցվել է որդիներին՝ Տիգրան և Կարեն Երիցյաններին։ Նրանք նույնպես երաժիշտներ են։

Երիցյանները աշակերտներ չունեն։ Լավ երաժշտական գործիքներ պատրաստելու գաղտնիքները պահում են իրենց տոհմի համար, ուրիշներին չեն փոխանցում։

Տեքստի աղբյուր՝ Hetq.am
Տեսանյութը՝  ԱՐ հեռուստաընկերության