Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Ռաֆայել Ջրբաշյան

Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյան (հուլիսի 2, 1923, Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2019, Երևան, Հայաստան[1]), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2008)։

Ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։

Մահացել է 2019 թվականի հունվարի 16-ին Երևանում, 95 տարեկանում:

Պարգևներ

ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)

ՀՀ ժողովրդական արտիստ (2008)

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Բեմադրություններ

Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»

Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ)

Ռուբինշտեյնի «Դևը»

Հարությունյանի «Սայաթ-Նովա»

Տեսանյուրը ՝ Շողակաթ հեռուստաընկերության, «Նվիրյալ Անձեր» հաղորդաշարի