Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից» (Իմաստ. Սողոմոնի 7:29)

Նահապետ Քուչակ․ «Հայրեններ»

Եկո´ քեզի նուռ մի տամ,
կըտրէ, տես քանի՞ հատ ունի.
Ամեն հատի պագ մի տուր
աւելին հարա´մ թէ պիտի.
- Գընա, ծօ տըղա´յ տըխմար,
ես ըզքեզ խելօք գիտէի.
Ամէն հատի պա՞գ մի տամ,
ո՞ւր եղեր կամ ո՞ւր տի լինի:
Եկո´ քեզի նուռ մի տամ,
կըտրէ, տես քանի՞ հատ ունի.
Ամեն հատի պագ մի տուր
աւելին հարա´մ թէ պիտի:

Մըտիկ իմ եարին արէք,
զինչ հագեր` ամէնն է կանաչ,
Հագեր գոյնըզգոյն կապայ,
կոճակ ու օղակն է կանաչ.
Առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ'երթայ, եզերն է կանաչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանաչ:
Առեր ու պաղչան մըտեր,
ջուր կ'երթայ, եզերն է կանաչ.
Մըտիկ ծառերուն արէք,
ծառն ծաղկեր, տերեւն է կանաչ:

Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ'ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ որ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի,
Քան զմեռնելն այլ ճար չի լինի,
այլ ճար չի լինի:

Հանցգուն եմ ի քո սիրուդ,
զինչ ամպերըն կ'առնեն շառափ.
Զայդ երկիրն ամէն գիտէ,
սիրօյ տէր եմ հետ քեզ խարապ.
Այս իմ նենգաւոր աչերս
չի կենար մէկ պահ մի պարապ.
Չի´առներ այլ մարդու տօլապ,
կուլայ, զօրն ըզքե´զ կ'ուզէ,
Կուլայ, զօրն ըզքե´զ կ'ուզէ,
ըզքե´զ կ'ուզէ:

Ձընիկ - եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:
Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր:

Առաւօ´տ, դու յետ կեցիր,
որ ըզմեր խաղըն չաւիրես.
Ըզլոյսն ի վրայ բերես
ու զիս իմ եարէս բաժանես:
Գիշե´ր, դուն յերկան կեցիր,
տարեկ մի եղիր, թէ կարես,-
Իմ եարն ինձ հիւր եկեր,
զետ հազար տարու, թէ գիտես:

Իմ սիրտս ի քո վառ սիրուդ`
զէտ աշնան ղազէլ կու դողայ.
Արտսունք ի յերեսս ի վէր`
զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.
Հոգիս ի յիսնէ ելաւ,
մէկ մի քո ծոցոյդ ճար արա.
Ծոցիկս է ծոցիդ սովոր,
այլ ընդ ո՞ր երթայ, մեկ ասա´:

Ելայ, ես ի քեզ եկի,
քեզ յիսնէ կարօտ գիտէի.
Գալըս քեզ դըժվար թըվաց,-
ես ի յիմ միտքս անդիճեցի:
Մի´ լար, մի´ տըրտում կենար.
մի´ հաշվիլ զօրըս քեզ տարի.
Ան ոտքն որ ի հոս իբեր,
նա կարէ, որ ա´յլվայ տանի:

Ով որ ճերմակ ծոց ունի,
թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
ով տեսնու` սըրտիկն արունի.
Երթամ աղաչեմ զաստուած,
լեղակին հունտըն հատանի.
Ո'չ նա այլ կապոյտ հագնի,
ո'չ մանկան սիրտըն արունի:
Ով ճերմակ ծոց ունի,
թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
ով տեսնու` սըրտիկն արունի:

Զիմ եարն ի գընալ տեսայ,
կանչեցի` Պագիկն ի քանի՞:
Դարձաւ ու ճուղապ ետուր,
թէ` «Քանի՜ քո չարն ու քանի.
Պագն որ դըրամով լինի,
չեմ իտար, թ'աշխարհ աւերի.
Թէ ինձ մուրատով կ'ուզես,
եկո պա´գ` հաւասդ անցանի»:

Գիտեմ` շատ հայրէն գիտես,
լուկ ընտրե´ մէկիկ մի , ասա.
Ասա´ այս ամսուս վերայ,
այս խալխիս, զինչ որ հիմիկ կայ.
Խօսքըն մանէո´վ ասա,
մի´ ասեր մարդուս քու ճուպայ.
Գիտես, որ ղարիպ եմ ես,
ղարիպին սիրտըն չի մընա:

Օտարին ով վատ ասէ,
ինքն ալ ղարիպ լինենայ.
Երթա ի յօտար երկիր`
զղարիպին ղատրըն գիտենայ.
Զղարիպն ի յօտար երկիր`
թէ ոսկի թաթաւ գա նորա,
Ի իւր սիրելեացն ի զատ
այնկին ոս մոխի´ր չարժենայ... չարժենայ, չարժենայ...
Այն ոսկին մոխի´ր չարժենայ,
այնկին ոս մոխի´ր չարժենայ, չարժենայ:

Երաժշտությունը՝ Լիլիթ Դանիելյանի
Կատանումը՝ Լիլիթ Դանիելյանի, Ալեքսան Հարությունյանի և Ռուբեն Հախվերդյանի
Ֆիլմը՝ Սահակյանց ստուդիայի