Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Մեր մանկության տանգոն

«Մեր մանկության տանգոն» ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե

Անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է. հետպատերազմյան ծանր տարիներին նա կարողանում է մեծացնել երեխաներին և փորձում է վերադարձնել ամուսնուն, որը ռազմաճակատային ընկերուհու հետ է կյանքը կապել։

Դերերում

Մհեր Մկրտչյան - Ռուբեն

Գալյա Նովենց - Սիրանույշ

Էլինա Աղամյան- Վարդուշ

Ազատ Գասպարյան- Մեսրոպ

Նարինե Բաղդասարյան- Ռուզան

Սամվել Սարգսյան - Արմեն

Աշոտ Գևորգյան- Գագիկ

Ա. Նալբանդյան - Աշոտ

Արտյուշա Գյոդակյան - Սերոբ

Մ. Կարապետյան - Արփենիկ

Նոնա Պետրոսյան - Քնար

Ռ. Մկրտչյան - Եղիշ

Վ. Մովսիսյան - Սվասյան

Ա. Հովհաննիսյան - Զարզանդ

Վ. Հակոբյան - Մելքոնյան

Ք. Բարսեղյան - քննիչ

Ստեղծագործական խումբ

Ռեժիսոր - Ալբերտ Մկրտչյան

Սցենարիստ - Ալբերտ Մկրտչյան

Օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան

Մոնտաժ - Ս. Գաբրիելյան

Երաժշտությունը - Տիգրան Մանսուրյան

Դեկորացիաները - Ռաֆայել Բաբայան, Գագիկ Բաբայան

Հնչյունային ռեժիսոր - Յուրա Սայադյան

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։

Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների համար։

Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ Գյումրիի տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։

Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։