Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Ուշիի Սբ. Սարգիս վանք

Ուշի գյուղը գտնվում է Աշտարակի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Ընկած է Աշտարակ-Ապարան ավտոմայրուղուց ձախ կողմում:

Գյուղը տղակայված է Արագած լեռնազանգվածի հարավ-արևելյանլանջերին, սարահարթի վրա: Գտնվում է ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա: Գյուղը հիշատակվում է դեռ վաղ միջնադարից: Ըստ ավանդության Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է եւ դրա վերջին ապացույցը երեւացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի:

Ուշի գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս վանքը, դրա մասին վկայում է Պատմահայր Մ. Խորենացին և Ղեվոնդ Ալիշանը: «Մեսրոպ Մաշտոցը երբ գրերի գյուտից հետո վերադառնում է հայաստան, իր հետ բերելով Սուրբ Սարգսի նշխարհները 5-րդ դարում ամփոփում է Կարբի գյուղից ընկած դեպի հյուսիս, մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մի բլրի վրա և վրան կառուցում վկայարան», այնուհետև Վաչուտյան իշխանները 13-րդ դարում կառուցում են մեծ վանական համալիր:

18-րդ դարասկիզբին վանքն ավերեվել է երկրաշարժից:

1990-ական թվականներին վանական համալիրի տարածքը պեղղվեց հնագիտության իսիտուտի կողմից և վանական համալիրի գլխավոր հատվածները դուրս եկավ հողաշերտի տակից:

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է կանգուն միայն, իսկ մյուս հատվածները խոնարհված է:

Պահպանված է հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203 թ-ին: Միակ մուտքը արևմուտքից է:Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից: Հարավից կից է համալիրի երրկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր: Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասներ(թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները):Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները: Ուժեղ ելուստ ունեցող որմնամույթերի առկայությունը, լայնաթռիչք կամարաքարերի մնացորդները վկայում են, որ գավիթի ծածկը իրականացված է եղել փոխհատվող կամարներով: Պահպանվել ենարևմտյան մուտքը,արևելյան պատի լայն, զույգ լուսամուտները: Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654 թ-ին՝ Ոսկան վարդապետի կողմից, պատերը բազալտից են՝ ուժեղացած կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով:

Աղբյուր՝ Aragatsotni-tem.am

Տեսանյուրթը՝ Շողակաթ հեռուստաընկերության