Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

«Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայե՛ք, աչքերին...»․ Շիրազ

Զարիկ մայրիկը գրադարանի ընթերցողների համար միջոցառում էր կազմակերպել: Հրավիրել էր հայ մեծ բանաստեղծ Հ. Շիրազին:

Դահլիճում հավաքված սպասում էին Շիրազին, երբ նա ներս մտավ և ակումբի նախասրահում տեսավ Լենինի արձանը, ետ դարձավ զայրացած, թե՝ էս շանը էլի տեսա, մեր հողերի կորստի պատճառը Լենինն է: Միջոցառումը տապալվում էր:

Վարդանին գրկած՝ Զարիկ մայրիկը մոտեցավ Շիրազին, թևից բռնելով՝ խնդրեց ներս մտնել: Վարդանը կրկնեց նրա հետ: Շիրազը նայեց Վարդանին և հարցրեց անունը, երբ լսեց, ասաց.

- Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայե՛ք, աչքերին...

Մարգարեացավ բանաստեղծը: