Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հրաշացան պակուցմամբ. Շարական Ապրիլյան Նահատակների

Հրաշացա՜ն պակուցմամբ բազմութիւնք երկնայինք
և ﬔծաւ պըշուցմամբ զահի’ հարան ազինք,
տեսանելով զհին Եդեմ` ասպարէզ հանդիսի
դըժոխա բորբ հըրոյն Կայինական ախտին,
և զնոր պատարագ այս նորոյս Հաբելի,
որոյ գոչուﬓ արեան յարաժամ խօսի.
Տէ՜ր սուրբ և ճշմարիտ, ﬕնչև յե՞րբ ոչ դատիս
Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի արեան ﬔրոյ:
Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ
Այժմ և ﬕշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն.
Եդի՜ն զանձինըս ի վերայ հայրենեաց
և բընիկ օրինաց, կարգաց, աւանդութեանց,
ո’չ փոխանակեալ զադամանդեան ﬕամըտութիւն հա-
ւատոց ընդ փափուկ վայելմանց անցաւոր այս կենաց.
և զօրէն ցորենոյ ի յերկիր բարի անկեալ`
աճեցին ընդ ﬕոյ հարիւրապատիկ.
Տէ՜ր սուրբ և ճշմարիտ, ﬕնչև յե՞րբ ոչ դատիս
Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի արեան ﬔրոյ:

Կատարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան սարկավագները:
Հեղինակ՝ Զարեհ արք. Ազնավուրյան
Մշակումը՝ ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԻ: