Այսպէս է ասում Տէրը. «Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս» (Ղուկ. 11:4)

Վահան Թոթովենցի որդու նամակը

«... Հիշու՞մ ես, մամա ջան, մի անգամ գնացել էի ֆուտբոլ խաղալու և ուշացել էի: Լավ հիշում եմ, որ ուղիղ յոթ ժամ բացակայել էի և ոչինչ չէի կերել: Դու զարմանում էիր, թե ինչպես այդքան երկար սոված դիմացա: Սիրելիներս, բա ինչպե՞ս նույն տղան ուղիղ երեք օր բացարձակապես ոչ մի բան չկերավ, ոչ մի փշրանք: Այդ եղավ այսպես: Պերեվալումն էինք, միանգամից ստացել էինք հինգ օրվա հաց և կոնցենտրատ: Երկրորդ օրը, գիշերը, երկու ընկերներիս հացն էլ միանգամից, մի ուսապարկի մեջ, կորավ: Ի՞նչ անեին խեղճերը, ոչինչ չունեին: Ստիպված եղա հացս բաժանել երեք տեղ, ինչպես նաև կոնցենտրատը: Մյուս օրը կերանք պրծանք՝ հույս ունենալով, որ մթերքը կստանանք ժամանակից շուտ:

Այնինչ մթերքը, ճանապարհը փակվելու պատճառով, ոչ թե շուտ եկավ, այլ բոլորովին չեկավ: Մենք ստիպված եղանք, երեք օր բան չկերած, թուլացած, պերեվալով գնալ մեր հին տեղը՝ մթերք ստանալու համար...

Քո Լևիկ, նոյեմբեր 1941 թիվ»:

19 տարին նոր բոլորած Լևոն Թոթովենցը զոհվեց Կերչում, դեսանտի ժամանակ: