Այսպէս է ասում Տէրը. «Ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Հակոբոս 5:20)

Հայուհու բանաստեղծությունը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին

Ապրիլյան մարտի ահարկու ձայնից
Սիրտս թրթռաց զինվորիս զարկից
Արմենակ, Քյարամ, Աբաջյան հայեր
Ձեր արյան գնով պահիք հողը մեր:

Մարտակերտ, Շուշի ու Ստեփանակերտ
Պահեք հայ քաջիս կերպարը հավետ
Թնդացին զենքերն ահարկու կերպով
Քանի որ խփվում էին հայերիս ձեռքով:

Հայոց աշխարհի ամեն բուռ հողում
Քաջ զինվորների արյունն է եռում.
Խրոխտ, հպարտ ու տոկուն երթով
Լցրիք հայ ազգիս անդորրը երգով:

Ցնծում է հիմա հայոց հողն անգին,
Զենքը չդրեց մեր քաջ ֆիդային,
Հայոց պանծալի եռագույնի տակ
Գնացիք, դարձաք հողին նահատակ:

ԵՎ այդժամ գրվեց կտակ նորօրյա.
«Հայը եղել է կա ու կմնա.
Անկախ նրանից թուրքն ինչ է ուզում,
Հայ զինվորը միշտ սահմանն է հսկում»:

Հերմինե Գրիգորյան

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին տեղի ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև` արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային Հադրութի և հյուսիսարևելյան Մարտակերտի ուղղությամբ:

Աղբյուր՝ Asekose.am