Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք» ( Հովհաննեսի 13:16-17)

«Էջմիածին»

Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:

Ես մեղավոր մի ուխտավոր:
Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:

 Խոսքերի հեղինակ` Ներսես Վանական։

Մեղեդի` Մարի Պոզապալյան։

Կատարում՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի: