Այսպէս է ասում Տէրը. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին» (Մատթեոս 16:8)

Սարգիս Խիզանցի. Յարևելից յարևմուտս

Յարևելից յարևմուտս, մանկունք Սիովնի, օրհնեցէք միշտ անդադար զծագողն լուսոյ:
Եկեղեցիք արդարոց և փառաբանիչք, բարեբանեցէք որ ետ զիմաստս լուսոյ:

Կատարում է Սևանի Վազգենյան դպրանոցի երգչախումբը:
Հատված Արևագալի Ժամերգությունից (Հայ Եկեղեցու ինը ժամերգություններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարվում):
Արևագալի ժամերգությունը հնում Առավոտյանի մաս է կազմել, և Եզր Ա Փառաժնակերտցի (7 դար) կաթողիկոսն է այն անջատել իբրև առանձին ժամերգություն: