Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն» (Իմաստ. Սողոմոնի 6:17)

Երանելի Հովհաննես Գառնեցի. Աղոթք ճանապարհի համար

Առաջնո՛րդ կյանքի, ճանապա՛րհ ճշմարտության, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Հովսեփին Եգիպտոս, իսրայելացիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսեսին՝ դեպի Սինա լեռը, [Իսրայելի] ժողովրդին՝ Ավետյաց երկիր և Կղեովպասենց ուղեկցեցիր Էմմավուս, աղաչում եմ Քեզ, Տե՛ր, առաջնորդի՛ր նաև ինձ և իմ եղբայրներին՝ խաղաղությամբ գնալու առաջիկա ընթացքը, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց և բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի Դո՛ւ ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությո՜ւն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ arshendpir.wordpress.com