Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ»

Զարե

Զարե, 1926 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած համր գեղարվեստական ֆիլմ։ Ըստ Լազոյի վիպակի։ ֆիլմի պրեմիերան եղել է 1926 թվականին նոյեմբերի 9-ին է։ Բաղկացած է 7 մասերից։

Սյուժե

Ֆիլմը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։ Զարեն ու Սեյդոն սիրում են միմյանց, բայց գյուղի շեյխ Թեմուրը Զարեին ցանկանում է դարձնել իր երկրորդ կինը։

Դերերում

Մարիա Թադևոսյան (Թենազի) - Զարե

Հրաչյա Ներսիսյան - Սայդո

Ավետ Ավետիսյան - Սլո

Օլգա Գուլազյան - Լյաթիֆ խանում

Միքայել Մանվելյան - Մստո

Նինա Մանուչարյան - Նանո

Համբարձում Խաչանյան - Խդո

Միքայել Գարագաշ - Թեմուր բեկ

Արամ Ամիրբեկյան - գրագիր

Շոթա Գուրամիշվիլի (տիտրերում՝ Գուրամով) - Պրիստավ

Ամասի Մարտիրոսյան - Զուրբա

Մ.Աղամալով - շեյխ

Ն.Բարրես - գավառապետ

Նինա Աղամբեկյան - Զարեի ընկերուհին

Նադեժդա Գևորգյան - Զուրբայի կինը

Ա.Տեր-Մկրտչյան - Ջեմալ

Ա.Չոբանյան - Նադո

Ստեղծագործական խումբ

Սցենարը - Համո Բեկնազարյանի

Օպերատոր - Արկադի Յալովի

Նկարիչ - Միքայել Սուրգունով

Ռեժիսոր - Համո Բեկնազարյան

Ռեժիսորի օգնական - Արմենակ Դանիելյան

Գլխավոր ադմինիստրատոր - Միքայել Գարագաշ

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում հունվարի 31․1927 թ

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում

Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարե»-ն քրդական առաջին ֆիլմն է։ «Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը», - ասել է նա։