Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սարգիս Բաղդասարյան

Սարգիս Իվանի Բաղդասարյան (սեպտեմբերի 5, 1923, գ. Բանազուր (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) - հունիսի 19, 2001, Երևան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978)։

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել նույն ինստիտուտում, 1980 թվականից պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։

Ստեղծագործություններ

«Հունան Ավետիսյան» (1959, բրոնզ, Կապան)

«էլմիրա Բաղդասարյան» (1959, շամոտ)

«Ավետիք Իսահակյան» (1965, բրոնզ, Երևան)

«Հակոբ Պարոնյան» (1965, գրանիտ, Երևան)

«Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967, տուֆ, Ստեփանակերտ, պատկերը դրոշմված է ԼՂՀ զինանշանի վրա)

«Դավիթ Բեկ» հուշարձան (1978, կոփածո պղինձ, Կապան)

«Մտածողը» քանդակ (1966, շամոտ, Կարրարա, Իտալիա)

Ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը (1977, ավազաքար, Շոպրոն, Հունգարիա)

«Սերո Խանզադյան» (1984, բրոնզ)

Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի Ազգային Պատկերասրահում։

Պարգևներ

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1978

ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985

Հունան Ավետիսյանի հուշարձանը Կապանում

Հուշահամալիր՝ Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակին, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ՝ Ս. Բարխուդարյան

Հուշարձան Մայիսյան ապստամբության մասնակիցներին, Գյումրի, 1970 թ.

«Մենք ենք, մեր սարերը»

Դավիթ Բեկի հուշահամալիրը Կապան քաղաքում

Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

Հակոբ Պարոնյանի հուշարձան (Երևան)

Ավետիք Իսահակյանի հուշարձանը Երևանում

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի