Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Ինչու է աղմկում գետը

«Ինչու է աղմկում գետը», 1959 թվականին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված, հայկական սև-սպիտակ ֆիլմ։

Սյուժե

Սահմանեմերձ գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել ու հայտնվել սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում։ Նա երազում է վերադառնալ հայրենիք, որ Արաքս գետի մյուս ափին է։ Սահմանապահ Արմենը, որ սիրահարված է Ղամբարյանի դստերը՝ Սեդային, տեսնում է գետի մյուս ափին գտնվող Ղամբարյանին ու ճանաչում։ Ղամբարյանը գետն է նետվում, որ փրկի խեղդվող Փիրուզային, ու հայտնվում է մյուս ափին՝ հայրենիքում։

Դերերում

Ղամբարյան - Հրաչյա Ներսիսյան

Բուռնազյան - Ավետ Ավետիսյան

Մանուկյան - Ֆրունզե Դովլաթյան

Սեդա - Լիլյա Հովհաննիսյան

Սամոխին - Նիկոլայ Կազակով

Սուրեն - Լևոն Թուխիկյան

Պայծառ - Վերջալույս Միրիջանյան

Աշխեն - Ամալյա Արազյան

Դարբինյան - Դավիթ Մալյան

Սոկոլով - Խորեն Աբրահամյան

Արսեն - Լև Լոբով

Բիգիլդեև - Սայֆուլո Ջուրաբաև

Անդրեև - Օլեգ Գերասիմով

Օտարերկրյա սահմանապահային կոմիսար - Ազեր Կուրբանով

Փիրուզա - Անաիդա Ադամյան

Խաչատուր - Մհեր Մկրտչյան

Ծերունի - Աշոտ Ներսիսյան

Ոռոգող - Լեոնիդ Չեմբարսկի

Երգ

Արաքս - տեքստի հեղինակ՝ Ա. Սաղաթելյան, երաժշտությունը՝ Արտեմի Այվազյանի, կատարում է Հասմիկ Գաբրիելյանը

Ստեղծագործական խումբ

Սց.հեղ. Մ.Օվչիննիկով, բեմ.ռեժ. Գ.Մելիք-Ավագյան, բեմ.օպեր. Ժ.Վարդանյան, բեմ.նկ. Ռ.Պ.Բաբայան, կոմպոզ. Ա.Այվազյան, հնչ.օպեր. Ն.Ջալալյան, ռեժ. Ե.Ծատուրյան, 2-րդ օպեր. Պ.Գալստյան, զգ.նկ. Ա.Սարգսյան, նկ.դիմ. Խ.Զահալյան, համակց.նկ.` Գ.Առաքելյան, մոնտ. Գ.Մելիքսեթյան, երգերի տեքստի հեղինակ` Վ.(Յու.)Բալասան, խմբ. Լ.Ներսիսյան, տն. Ռ.Սարոյան: