Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Աղոթք քնելուց առաջ

Հրեշտակ մշտարթուն, հզոր պահապան մեր, որ ամբողջ օրն այս մեզ խնամեցիր, արեգակի մայր մտնելուց դու ես մեր անստվեր լույսը:

Մայր չմտնող արև պարգևիր մեզ այս գիշեր, քաղցր քուն և հանգիստ, շնորհներով լի, Աստուծո փառքի համար:
Եվ պահիր մեր հոգևոր ու մարմնավոր ծնողներին։ Ամեն:

* * * 

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։ԱՄԵՆ։