Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Սպարտակ Գևորգյան

Սպարտակ Շավարշի Գևորգյան (1960, մայիսի 7, Երևան), հայ քանդակագործ։

1975-1979 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1979-1985 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում, այնուհետև վերապատրաստվել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում։1986 թվականից դասավանդում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։ Սպարտակ Գևորգյանի բրոնզաձույլ և քարե փոքր ծավալի քանդակներն ընդգրկված են տարբեր երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Բրազիլիա, Պարսկաստան, Շվեյցարիա և այլն) պետական և մասնավոր հավաքածուներում։ Քանդակագործն իր բրոնզաձույլ փոքր ծավալի քանդակները համադրում է բնական այլ քարերի հետ՝ հասպիս, նռնաքար, օբսիդիան, գրանիտ, ագաթ։

 

 

Տեսանյութը ԱՐ հեռուստաընկերության «Վարպետների քաղաքը» հաղորդաշարի։