Այսպէս է ասում Տէրը. «Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Տիմոթեոս 2:16)

Հայ ժողովրդական հեքիաթ․ Որսկանն ու կաքավը

Օրվա մի օր որսորդը գնում ա անտառն ու հանդը, որ որս անի, բերի իր տունն ու էրեխանցը կառավարի։ Էնա, որ մտնում ա հանդը, սրան մի կաքավ ա ռաստ գալի։

- Որսկան ախպեր, - ասում ա կաքավյը, - ես գիտեմ, որ դու եթե որս չանես, էրեխեքդ սոված կմնան։ Թե կուզես, հրես, արի ինձ խփի, մենակ թե հանուն քու որդկերանցը, որ ճուտս քեզ պատահի, նրան չխփես։

- Լավ, կաքավ քույրիկ, - ասում ա որսկանը, - բա ես ո՞նց իմանամ, թե քու ճուտը ո՞րն ա։

- Ձեռդ դալար մնա, որսկան ախպեր, բա դու ճանաչ չե՞ս։ Ղշերի միջին իմ ճուտը ամենասիրունն ա, իմ ճուտը, որ ման ա գալի, ոտը ոտի առաջին ա գնում, տեսնողը հայիլ մայիլ ա լինում։ Բա, որ նրա ձենը լսես, խելքդ կգնա, էնքան անուշ, էնքան քաղցր ա կղկղում։

- Լավ, - ասում ա որսկանը, - խոսք եմ տալիս, որ քու ճուտը թվանքիս բերնին չքաշեմ։

Իրիկունը որսկանը, որ տուն ա գալի, կաքաւվն ասում ա.

- Բա, չէ՞ ես քեզ աղաչեցի, որ դու իմ ճուտին չխփես։

- Կաքավ-քույրիկ, - ասում ա որսկանը, - հրես ինքդ մտիկ արա, սա քու ասած սիրուն, հայիլ-մայիլ գալու ճուտը չի։ Սա տեղովը մեկ մոխրագույն ա...

Սաղ գիշերը կաքավը լաց ա լինում։

* * *

- Փառքդ շատ լինի, տեր աստված, - խոր հոգոց քաշեց մեր հարևանի կնիկը, մոր սիրտը սիրտ ա, թեկուզ իսանի սիրտ լինի, թեկուզ թռչունքի։ Մոր սրտի դարդ ու ցավին սարերը չեն դիմանա։ Զավակի վիշտն ու կսկիծը կրակի շապիկ ա մոր հագին։

Էս որ ձեզ կպատմեմ՝ իսկական էլած բան ա։