Այսպէս է ասում Տէրը. «Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան: Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբոս 3:17-18)

Աղոթք ննջեցյալների համար

Քրիստոս,Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
ԵՎ Քեզ է վայել փառքը և պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից:
Ամեն: