Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Նռան գույնը

«Նռան գույնը», Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

Դերերում

Սոֆիկո Ճիաուրելի - երիտասարդ Սայաթ-Նովա, Աննա թագուհի, «ժանյակներով աղջիկ», պոետի մուսա, համբարձման հրեշտակ և մնջախաղ

Մելքոն Ալեքսանյան - մանուկ Սայաթ-Նովա

Վիլեն Գալստյան - պոետը եկեղեցում

Գեորգի Գեգեճկորի - ծերունի պոետը

Օնիկ Մինասյան - իշխան

Սպարտակ Բագաշվիլի - պոետի հայր

Մեդեա Ջափարիձե - պոետի մայր

Դրվագներում

Գրիգոր Մարգարյան - գրքերով վանականր

Յուրի Մերդենով - ձիավոր համարի կատարողր

Ա. Ջանիշև - քահանա

Ալեքսանդր Անդրանիկյան - հրեշտակ

Գ. Մացուկատով, Մեդեա Բիբիլեյշվիլի, Լ. Քարամյան, Գուրանդա Գաբունիա, Բելա Միրիանիշվիլի, Ի. Բաբայան, Բ.

Չաթիշվիլի, Ժ. Ղարիբյան, Բայա Դվալիշվիլի, Է. Փանախչյան, Յուրի Ամիրյան։

Ստեղծագործական խումբ

Գլխավոր նկարիչ - Ստեփան Անդրանիկյան

Հնչյունային օպերատոր - Յուրի Սայադյան

Ռեժիսոր - Ա. Սամվելյան

2-րդ օպերատոր - Մ. Շահբազյան

Ռեժիսորի ասիստենտ - Ռոմ. Ժամհարյան

Զգեստերի նկարիչներ - Ելենա Ախվլեդիանի, Իոսիֆ Կարալյան, Ժասմին Սարաբյան

Նկարիչ դեկորատոր - Միքայել Առաքելյան

Նկարիչ-դիմահարդար - Պ. Ասչյան, Վ. Ասատրյան

Համակցական նկարահանումներ - Լ. Քարամյան, Հ. Հովհաննիսյան

Խմբագիրներ - Բագրատ Հովհաննիսյան, Պերճ Զեյթունցյան

Երաժշտական խմբագիր - Մ. Բերկո

Երաժշտական ձևավորում - Յուրի Հարությունյան

Մնջ. բեմադրող - Սերգեյ Փարաջանով

Ճարտարապետական հարցերով խորհրդատու - Վ. Ջորբենաձե

Նկարիչ ոսկերիչ - Ա. Ասատուրով

Մոնտաժ - Մ. Պոնոմարենկո

Տնօրեն - Ա. Մելիք-Սարգսյան

Վավերագրող - Միքայել Վարդանով

Հետաքրքիր փաստեր

Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

Ժառանգություն

«Նռան գույնը» մեջբերված է «Փիթեր Գրինուեյր Ինդիամապոլիսում» (1997) և «Ջնջած դեմքեր 2» (2006) ֆիլմերում։

«Նռան գույնը» մեջբերված է Մադոննաի «Քնելու հեքիաթ» տեսահոլովակում։ Նրա հաջորդ գործր 2003 թ. Սթիվն Քլայնի հետ նաև մեջբերվում է այս ֆիլմր։

Հատվածներ ֆիլմից հանդեսեն գալիս բրիտանական «Juno Reactor» խմբի «God Is God» տեսահոլովակում և իրանական «Kiosk» խմբի «Yarom Bia» տեսահոլովակում։

«Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված՝ վրացական ծագում ունեցող երգչուհի Քեթի Մելուան իր Love Is A Silent Thief երգի ֆիլմից կադրեր է օգտագործել։