Այսպէս է ասում Տէրը. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ» (Եսայի 1:10)

Հրաշացան

Հրաշացա՜ն պակուցմամբ բազմութիւնք երկնայինք
և ﬔծաւ պըշուցմամբ զահի’ հարան ազինք,
տեսանելով զհին Եդեմ` ասպարէզ հանդիսի
դըժոխա բորբ հըրոյն Կայինական ախտին,
և զնոր պատարագ այս նորոյս Հաբելի,
որոյ գոչուﬓ արեան յարաժամ խօսի.
Տէ՜ր սուրբ և ճշմարիտ, ﬕնչև յե՞րբ ոչ դատիս
Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի արեան ﬔրոյ:
Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ
Այժմ և ﬕշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն.
Եդի՜ն զանձինըս ի վերայ հայրենեաց
և բընիկ օրինաց, կարգաց, աւանդութեանց,
ո’չ փոխանակեալ զադամանդեան ﬕամըտութիւն հա-
ւատոց ընդ փափուկ վայելմանց անցաւոր այս կենաց.
և զօրէն ցորենոյ ի յերկիր բարի անկեալ`
աճեցին ընդ ﬕոյ հարիւրապատիկ.
Տէ՜ր սուրբ և ճշմարիտ, ﬕնչև յե՞րբ ոչ դատիս
Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի արեան ﬔրոյ:

Կատարում ՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի
Հեղինակ՝ Զարեհ արք. Ազնավուրյան
Մշակումը՝ Երվանդ Երկանյանի