Այսպէս է ասում Տէրը. «Եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք» (Կորնթացիներ 6:16)

Շոր և Շորշոր

«Շոր և Շորշոր» ֆիլմը նկարահանվել է 1926 թվականին «Պետֆոտոկինո» կինոստուդիայում։ Այն սև-սպիտակ համր գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանվել է Մուշեղ Բագրատունու համանուն պատմվածքի հիման վրա։ Հայկական առաջին կատակերգությունն է։ ՈՒնի նաև այլ անվանում՝ «Հայկական Պատ և Պատաշոն»։

Սյուժե

Ֆիլմը պատմում է անբան ու հարբեցող երկու ընկերների՝ Շորի ու Շորշորի զվարճալի արկածների մասին։ Նրանց կանայք տնից դուրս են անում՝ պահանջելով չվերադառնալ առանց սննդի, բայց ընկերները օգտագործում են համագյուղացիների սնոտիապաշտությունը միայն խմիչք ստանալու համար։

Ստեղծման պատմություն

Համո Բեկնազարյանը սցենարը գրել է մեկ գիշերում, տասնմեկերորդ օրը ֆիլմը նկարահանված էր և խմբագրած։ Ոեժիսորը և դերասանները ինքնաշինում էին նկարահանման ժամանակ։ «Շոր և Շորշորը» մեծ հաջողություն ուներ Հայաստանում և արտասահմանում՝ ստուդիային բերելով «ավելի քան երեք հարյուր հազար շարժակազմի մասհանումներ»։

Դերերում

Համբարձում Խաչանյան - Շոր

Արամ Ամիրբեկյան - Շորշոր

Նինա Մանուչարյան - Եղսո, Շորի կինր

Երանուհի Ադամյան - Հերիքնազ, Շորշորի կինր

Ավետ Ավետիսյան - Վարդան

Գրիգոր Ավետյան - ջրաղացպան

Բագրատ Մուրադյան - Ղուկաս

Օնիկ Ստեփանյան - քյոխվա

Արկադի Հարությունյան - Օհան

Տիգրան Շամիրխանյան - Վահան

Միքայել Գարագաշ - սատանա

Ստեղծագործական խումբ

Բեմադրող նկարիչ - Միքայել Սուրգունով

Ռեժիսորի օգնական - Արմենակ Դանիելյան

Գլխավոր ադմինիստրատոր - Միքայել Գարագաշ

Հետաքրքիր փաստեր

Աշտարակ քաղաքի մոտակայքում գտնվում էր Շորշոր գյուղը համանուն ջրաղբյուրով։