Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Արամ Խաչատրյանի նամակը Լեոնիդ Կոգանին

Թանկագին Լյոնյա,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ քեզ՝ կոնսերվատորիան փայլուն ավարտելու կապակցությամբ։ Մեկ հատ «երեք» գնահատականը թող քեզ չվշտացնի, դա էական դեր չի խաղա քո կոնսերվատորիական ճակատագրի որոշման ժամանակ: <...>

Քեզ սիրող, քո՝ Արամ Իլյիչ
21 հուլիսի 1948թ., Ժելեզնովոդսկ

***

<...> Ինձ հուզում են մեր ստեղծագործական հարաբերությունները։ Ինչպիսի՞ն կլինի Ռապսոդիայի վիճակը։ Այն ինձ արդեն դուր չի գալիս։ Ինձ թվում է՝ Ռապսոդիան կոնսերվատիվ է։ Դու պարտավոր ես ինձ ասել այն ամենը, ինչ մտածում ես Ռապսոդիայի մասին։ Ես ուզում եմ, որ քեզ նվիրված ստեղծագործությունը պատկանի վերջին տարիներին ջութակի համար ստեղծված գրականության բարձրագույն ոլորտներին: <...>

Քո՝ Ա.Խաչատրյան
23 հուլիսի 1960թ., Յալթա

***

Թանկագին Լյոնյա,
Քո ծննդյան օրը ես որոշեցի նվիրել քեզ այն, ինչ ինձ համար շատ թանկ է։ Դա մեր Ռապսոդիայի առաջին ձեռագիրն է։ Երբ ես սկսեցի գրել այդ գործը, ես մտածում էի քո մասին։ Ես Ռապսոդիան նվիրել եմ քեզ մեծ ուրախությամբ և ըստ արժանվույն, քեզ՝ մեր ժամանակների մեծ ջութակահարին և արտիստին: <...> Ամենայն բարին։

Քեզ սիրող՝ Արամ Խաչատրյան
14 նոյեմբերի 1962թ.

Աղբյուր՝ Khachaturian.am

Լուսանկար .Ա.Խաչատրյանը սովետական կոմպոզիտորների և երաժիշտների և երաժշտագետների հետ ջութակահար Լեոնիդ Կոգանի տանը